«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Հայաստանում եւ Արցախում կշարունակվեն նպատակային ծրագրերը:
Առաջիկա օրերին իրենց հանգանակություններով հեռուստամարաթոնին կմիանան նաեւ Հիմնադրամի տեղական մարմինները Բրազիլիայում /նոյեմբերի 26-27՝ հեռախոսամարաթոն/, Լիբանանում /դեկտեմբերի 7՝ ռադիոթոն/ եւ Մեծ Բրիտանիայում /դեկտեմբերի 11՝ հեռախոսամարաթոն եւ բարեգործական քայլարշավ/:
Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները /ԱՄՆ/՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար, Սամվել Կարապետյանը /ՌԴ/՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ՀՀ/՝ 350 000 ԱՄՆ դոլար, Ռեյ Հարթունյանը /ԱՄՆ/` 200 000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյանը /ՀՀ/՝ 200 000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյանը /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Ֆլեշ ՍՊԸ-ն /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Հակոբ Բաղդասարյանը /ԱՄՆ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը /ՀՀ/՝ 100 միլիոն ՀՀ դրամ, Գրանդ Հոլդինգը /ՀՀ/՝ 60 միլիոն ՀՀ դրամ եւ Մաքուր երկաթի գործարանը /ՀՀ/՝ 20 միլիոն ՀՀ դրամ:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:
Հեռուստամարաթոն 2016-ի գլխավոր հովանավոր - ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Գործընկեր - ՀԱՅՓՈՍՏ
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02