Հետխորհրդային տարածքում ադամանդի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը` «Շողակն»-ը, կվերականգնի իր երբեմնի փառքը: Երկար տարիների դադարից հետո այն կվերսկսի իր գործունեությունը: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարարի հետ ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասաց «Շողակն» ընկերության տնօրեն Սիմոն Ալանակյանը:
Նրա խոսքով` ընկերության վերագործարկման հետ կապված՝ մեծ աջակցություն է ցուցաբերվում նախարարության կողմից: «Հայաստանը մտնում է այն երկրների ցանկի մեջ, որոնք ադամանդ մշակել գիտեն: Մենք պատրաստ ենք զարգացնելու ոլորտը: Ընկերությունը ադամանդի բնական հումք մշակող և պատրաստի արտադրանքը գնահատող 30 բարձրակարգ մասնագետներ է վերապատրաստում»,- ասել է նա:
Ալանակյանը նշել է, որ ոլորտում հիմնական խնդիրը թղթաբանության հետ կապված բյուրոկրատական քաշքշուկներն են:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունն արդեն իսկ քայլեր ձեռնարկել է թղթաբանական քաշքշուկները վերացնելու ուղղությամբ: «Այդ ավելորդ գործընթացները կվերացվեն: Ամեն ինչ կլինի շատ կարճ, հեշտ և պարզ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի վերականգնելու ադամանդագործության և ոսկերչություն ոլորտում երբեմնի փառքը:
Կարայանը նշել է, որ պետք է հնարավորինս օգտագործել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պոտենցիալը: «Մենք աշխատանքներ են տանում շուկան ոսկերչության համար ամբողջապես ազատականացնելու ուղղությամբ»,-հավելեց նախարարը:
«Շողակն» ընկերությունը դադարեցրել էր գործունեությունը 2000-ականների վերջին` ադամանդագործության ոլորտում սկսված ճգնաժամի պատճառով:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02