ՀՀ կառավարությունում այսօր՝ նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Բացման խոսքում Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում անդամակցում է 51 երկիր՝ թեկնածու եւ համապատասխանող կարգավիճակներով: Այն հանդիսանում է հրաշալի գործիք, անկախ երկրում քաղաքական փոփոխություններից, համագործակցային ձեւաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը:
Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում: ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության EITI-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին 2015 թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպեց մի շարք հանրային իրազեկման հանդիպումներ Հայաստանի մարզերում եւ Երեւանում` հասարակությանը եւ հանքարդյունահանող կազմակերպություններին EITI-ի ստանդարտին ծանոթացնելու եւ բազմաշահառու խմբի ձեւավորման աշխատանքներն սկսելու համար: 2016 թ. հունիսի կեսին ՀՀ կառավարությունը, հանքարդյունահանող կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ներկայացրեցին Հայաստանի EITI-ի բազմաշահառու խմբի անդամների թեկնածությունը: (Խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թ. նոյեմբերի 24-ի 1104 – Ա որոշմամբ):
2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաեւ ՀՀ կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:
Աշխատանքային ծրագիրը կազմելուց հետո ավելի հստակ կուրվագծվեն նաեւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները: Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց՝ մեր առջեւ դրված մարտահրավերների հաղթահարման եւ EITI-ի ներդրման աշխատանքների իրականացման գործում մեզ աջակցելու համար»:
Նիստում ելույթ են ունեցել նաեւ հանքարդյունաբերության կազմակերպությունները եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, ինչպես նաեւ նիստին հրավիրված միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Շեշտադրվել է նախաձեռնության ներդրման կարեւորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի եւ հասարակության միջեւ երկխոսության խթանման հարցերում: Ներկայում խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու եւ 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:
Նիստում ներկայացվել են նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման եւ հրապարակման աշխատանքները: Մասնավորապես, գործարկվել է «www.geo-fund.am» կայքը, ընթացքի մեջ են Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թթ. սկսած պահպանվող շուրջ 2 մլն էջ տեղեկատվության՝ քարտեզագրական եւ գծագրական փաթեթների, երկրաբանական, ֆինանսական ու ոչ ֆինանսական հաշվետվությունների եւ այլ փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է թվայնացման աշխատանքների կեսից ավելին, եւ թվայնացված տեղեկատվությունը հասանելի է Ֆոնդի կայքում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02