Ամբողջ տարվա ընթացքում Երևանում և մարզերում կիրականացվեն լուսանկարչական տարաբնույթ ծրագրեր: Այսօր հրավիրված ասուլիսին փառատոնի նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել հայ լուսանկարչական մշակույթը: Նշենք, որ միջազգային փառատոնը լինելու է ամենամյա։ Այն կստեղծի մի հարթակ, որտեղ կհանդիպեն պրոֆեսիոնալ ու սկսնակ լուսանկարիչները, միջազգային հայտնի մասնագետներն ու պարզապես լուսանկարչությամբ հետաքրքրվողները:
«Երևան» լուսանկարչական փառատոնի առանձնահատկություններից է այն, որ ներգրավված են լինելու ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի բոլոր մարզերը, Արցախն ու Ջավախքը: Փառատոնը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Արվեստանոց» հիմնադրամը:
«Ժամանակին չենք էլ մտածել ֆոտոցուցահանդեսների և ֆոտոֆեսթերի մասին, դրա անհրաժեշտությունն առաջացավ տարիների ընթացքում: Հիմնադրամն արդեն երկու խոշոր լուսանկարչական ծրագրեր է կազմակերպել, որի շարունակությունը դարձավ այս ծրագիրը: Անհրաժեշտություն առաջացավ ունենալ համապատասխան կայքէջ, որը հարթակ կդառնա այն լուսանկարիչների համար, որոնք ուզում են իրենց աշխատանքները ներկայացնել ու, ինչու ոչ, դրանից նաև եկամուտ ստանալ: Մենք կունենանք բազում նոր դեմքեր»,- ասում է ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:
Արդեն գործարկվել է www.yerevanphotofestival.com կայքը, որի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտարածվեն փառատոնի մասին: Կայքը նաև հարթակ է, որտեղ լուսանկարիչները կունենան անհատական էջեր, կվերբեռնեն իրենց լուսանկարները՝ այդպիսով հասանելի դառնալով հանրությանը: Ստեղծվելու է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության համակարգ:
«Մեր խնդիրն է լինելու երիտասարդներին սովորեցնել մտածել, տեսնել կադրը, քանի որ մեր օրերում պահանջվում է, որ մարդիկ տիրապետեն լուսանկարչական արվեստին»,-ասում է Ժյուրիի անդամ, լուսանկարիչ Սամվել Սևադան: ժյուրիի մեկ այլ անդամ Վահագն Տեր-Հակոբյանի կարծիքով էլ՝ փառատոնը կխթանի նոր, երիտասարդ լուսանկարիչների հայտնաբերմանը, լուսանկարչությունն ավելի բարձր հարթություն տեղափոխելուն:
Տեղեկացնենք, որ 2017-ի սկզբից կիրականացվեն հայտնի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում: Կիրականացվեն նաև վարպետության դասեր սկսնակ լուսանկարիչների համար: Դեկտեմբերի 1-ից մինչև տարեվերջ հայտարարվի մասնակցության հայտերի ընդունումը: Այնուհետև ժյուրին կընտրի վարպետության դասերի մասնակիցներին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02