Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 25-ին կամերային երաժշտության սիրահարներն ունկնդրում էին Կոմիտասի անվան ազգային քառյակի հիանալի կատարումները։ Խաչատրյանի տուն-թանգարանում երկու մասից բաղկացած համերգում հնչել են Ֆրանց Շուբերտի Երրորդ լարային կվարտետը «Ռոզամունդ», Էդվարդ Միրզոյանի «Թեմա և վարիացիաներ» լարային կվարտետը, Կոմիտաս/Ասլամազյան Մանրանվագները լարային քառյակի համար։
Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում են Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ)։ Ի դեպ, քառյակի մենահամերգը նշանավորվել է շնորհաշատ թավջութակահար Անժելա Սարգսյանի նորամուտով։
Քառյակի առաջին ջութակ, ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը բարձր է գնահատում Խաչատրյանի անունը կրող փառատոնի դերը երաժշտական կյանքում։ Այն, ըստ պարոն Թադևոսյանի, երաժիշտներին միմյանց, ինչպես նաև հանդիսատեսի հետ շփվելու հնարավորություն է տալիս։ Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում աշխարհի հետ։ Ջութակահարը հատկանշական է համարում, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կազմակերպում է հայ մեծ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթ և փառատոն։
Կոմիտասի անվան ազգային քառյակն առաջին անգամ էր մասնակցում Խաչատրյանի փառատոնին։ Խոսելով կամերային համերգին ներկայացված ստեղծագործությունների մասին՝ պարոն Թադևոսյանը նկատում է, որ Շուբերտի «Ռոզամունդը» հայտնի կվարտետներից է և շատ գեղեցիկ ստեղծագործություն, ռոմանտիկայի օվկիանոս։ Իսկ Միրզոյանի «Թեմա և վարիացիաներ» լարային կվարտետը գրվել է 1947 թվականին և շատ արդիական է բոլոր ժամանակներում։
Նշենք, որ այսօր երեկոյան Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի Գուստավ Մալերի 5-րդ սիմֆոնիան։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02