Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում մեր կուսակցությունը ոչ միայն ղեկավարող ու կառավարող դիրք է գրավում, այլև վստահորեն առաջնորդում է հասարակական- քաղաքական կյանքը, նախանշում զարգացման ու առաջընթացի ծրագրեր․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ՀՀԿ 16-րդ համագումարին այսպես սկսեց իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, թե վստահ է, որ կուսակցության ղեկավարի և երկրի նախագահի առաջադեմ ծրագրերի արգասիքն է կառավարման առավել ժողովրդավարական խորհրդարանական համակարգին անցնելու հասարակական-քաղաքական գործընթացը:
«Վստահ եմ` բոլորիս ջանքերի և աշխատանքի շնորհիվ այս քաղաքական ծրագիրը կիրագործվի հաջողությամբ, ու մենք կունենաք առավել առաջադեմ կառավարման համակարգ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս 21-րդ դարի քաղաքական բնութագրիչներին համապատասխան և իրականացնում է պետականամետ և ազգային արժեքների վրա հիմնված քաղաքականություն:
Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշեց նաև, որ նոր հասարակական զարգացումները և Սահմանադրությունը նաև մնացած կուսակցություններին են հնարավորություններ տալիս գործելու:
«Հանրապետականներս հավատում ենք, որ նրանք գալիք ընտրություններում կներկայացնեն հասարակության լայն շրջանակների, մարդկանց առանձին խմբերի շահերն ու նպատակները և կլինեն մեր արժանի մրցակիցները քաղաքական պայքարում՝ հանուն պետության զարգացման»,- ասաց նա:
Նա նաև անդրադարձավ ՀՀԿ-ում ներգրավված կանանց դերին ու գործունեությանը: «Մեր կուսակցության կանանց գործունեությունը նպաստում է սոցիալական արդարության արմատավորմանը, գոյություն ունեցող բազմաթիվ մարդկանց կյանքը դժվարացնող և դառնացնող խնդիրների լուծմանը, հասարակական բևեռացման կրճատմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր հասարակական զարգացումները՝ նոր սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը նաև կանանց են տվել հնարավորություններ ներգրավվելու, նրանց դերը տարբեր գործընթացներում բարձրացնելու համար:
Ելույթի վերջում նա դիմեց երկրի նախագահին՝ վստահեցնելով, որ պատրաստ են գալիք քաղաքական և գաղափարական մրցապայքարին և հաղթելու են:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02