ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում ընդգրկվելը համարում է մեծ պատասխանատվություն: «Մեծ պատիվ է, որ կուսակցությանն անդամակցելուց հետո ստացա վստահության քվե և ընտրվեցի ԳՄ անդամ: Ես դա դիտում եմ որպես շատ բարձր վստահություն և պատասխանատվություն, որովհետև սահմանադրական բարեփոխումների հիմքով տեղի ունեցող փոփոխություններով կուսակցական գործունեությունը ստանում է նոր խորքային իմաստ, կուսակցությունների ամրապնդումը քաղաքական մշակույթի կարևոր մաս է»,- ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` իր համար ՀՀԿ համագումարում այսօրվա կարևոր խորհուրդներից մեկը եղել է բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում և այն, որ պաշտպանությունն առանցքային խնդիրներից մեկն է: «ԱԺ-ում քննարկումների ժամանակ ևս հասկացա, որ պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ունենք բոլոր քաղաքական ուժերի լիարժեք աջակցությունը, ուստի ունենք կատարելու շատ մեծ աշխատանք: Տրամադրված եմ վճռորոշ կերպով աշխատելու. ազգ-բանակի գաղափարախոսությունը դառնում է առանցքային ուղղություն, անելու եմ ամեն ինչ, որպեսզի ԶՈՒ-ը լինեն թափանցիկ, հարգված, ժողովուրդ ը խորը վստահություն ունենա մեր ողջ սպայական անձնակազմի և բանակի նկատմամբ»,- ասաց Սարգսյանը:
Ըստ նրա` համագումարոմ քննարկումները մատնաշնեցին, որ կարիք կա բազմաթիվ խնդիրների մոտենալ նոր մոտեցումներով: «Բոլորս պետք է աշխատենք, գիտակցենք, թե նոր սահմանադրության ներքո կուսակցությունն ինչպես պետք է արձագանքի մարտահրավերներին: Միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ գալիս եմ որևէ բան զրոյից փոխելու, մանավանդ ՀՀԿ-ում, որն ունի մեծ փորձ: Եկել եմ աջակցելու և օգնելու այն գործում, ինչը կուսակցությունն անելու է երկար տարիներ»,- ասաց Պաշտպանության նախարարը: Հարցին, թե ինչու հենց հիմա անդամակցեց ՀՀԿ-ին` Սարգսյանը նշեց, որ մինչ այս զբաղեցրել է հայեցողական բարձրագույն` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, միշտ սերտ փոխգործակցություն է ունեցել ՀՀԿ-ի հետ:
«Սկզբունքորեն մեծ տարբերություն կա հայեցողական և քաղաքական պաշտոնի միջև: Անտրամաբանական կլիներ ղեկավարել կարևորագույն նախարարություններից մեկը և չհստակեցնել ՀՀԿ-ի հետ իմ հարաբերությունները»,- նկատեց Սարգսյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02