Երեւանյան լճի մոտից բերման ենթարկվելիս ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու եւ նրան մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող մարմնավաճառ Անահիտ Ս.-ն դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության 2015 թ. նոյեմբերյան մի օր, կեսգիշերին մոտ Անահիտը գործընկերուհու հետ գտնվել է Երեւանյան լճի մերձակայքում կայանված «Մերսեդեսի» մեջ:
Մոտեցել են ոստիկաններ ու պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով փորձել են բերման ենթարկել նրանց:
Անահիտը չի ենթարկվել, վիճաբանության մեջ է մտել իրենց պարտականությունները կատարող ոստիկանների հետ: Նա իջել է մեքենայից, մոտեցել է ոստիկան Գրիգորյանին եւ ձեռքերով հարվածել է վերջինի դեմքին, ճանկռել է դեմքն ու պարանոցը, քաշքշել է համազգեստը՝ պատճառելով ոստիկանի շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումներ ու սալջարդ վերքեր, աջ ստորին կոպի, աջ այտային, պարանոցի շրջանների քերծվածքներ, պարանոցի շրջանի արյունազեղումներ:
Անահիտ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով: Անահիտ Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման ու 450 հազար դրամ տուգանքի:
Դատարանը հաշվի է առել, որ Անահիտ Ս.-ի խնամքին երկու անչափահաս երեխաներ կան։
Դատական ակտով սահմանված է, որ դատավճռի կատարման ընթացքում Անահիտի երկու անչափահաս որդիների խնամքը հանձնվում է Երեւան համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնին՝ պարտավորեցնելով կազմակերպել երեխաների հսկողությունը, խնամքը, անհրաժեշտ սոցիալական ու բժշկական օգնությունը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02