Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացնում են Արարատի Օրհուս կենտրոնից, մասնավորապես` վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ առանձնազրույցում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև երկու տարի առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված` Արարատի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը:
Կենտրոնի համակարգողը և վարչության պետը մանրամասնորեն քննարկել են մինչ օրս կատարված բնապահպանական աշխատանքները, մասնավորապես` Արարատյան արտեզյան ջրահավաք ավազանի, արոտավայրերի, օդային ավազանի և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև մարզի ոչ մետաղական հանքավայրերի շահագործմանը և դրա արդյունքում առաջ եկած խնդիրներին:
Քննարկմանը միացել է նաև վարչության` բնապահպանական հարցերով զբաղվող գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը, ով համակարգողի հետ մանրամասն զրուցել է մարզում առկա բնապահպանական որոշ խնդիրների մասին:
Համակարգողը նաև ներկայացրել է, թե անցած երկու ամսում ինչ գործունեություն է ծավալել Արարատի Օրհուս բնապահպանական – տեղեկատվական կենտրոնը, և առաջիկայում, ըստ նախատեսվածի, ինչ ծրագրեր պետք է իրականացվեն: Հատկապես կարևորվել է հասարակության էկոկրթությունը:
Վարչության պետը ողջունել է Օրհուս կենտրոնի կողմից իրականացվող` բնապահպանական դասընթացների շարքը և նշել, որ կարևոր է այն հանգամանք, որ Արարատի Օրհուս կենտրոնն իր ծրագրերում ընգրկել է ամբողջ մարզը` 4 տարածաշրջանները՝ Մասիս, Վեդի, Արարատ և Արտաշատ: Նա նաև կենտրոնի համակարգողին շնորհակալություն է հայտնել, որ նա սերտ համագործակցում է վարչության մասնագետների հետ, բնապահպանական տեղեկատվություն փոխանակում:
Վերջում քննարկման մասնակիցները պայմանավորվել են հաճախակի դարձնել իրենց հանդիպումները և փորձել լուծում գտնել առկա բնապահպանական խնդիրներին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02