ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ համագումարին, ասաց, որ դա իրեն ԽՍՀՄ տարիներն է հիշեցրել: Նա նշեց, որ համագումարին հետևելով՝ միգուցե այդ տարիները չհիշեր, եթե չլիներ քվեարկությունը:
«Քվեարկությունը գալիս էր՝ միաձայն, լավ է, ուռա: Բնականաբար, այդ ամենը հիշեցնում էր, թե որտեղ ենք մենք դա տեսել, դա կլինի խորհրդային անցյալը, կամ այն երկրները, որտեղ միակուսակցական վիճակ է: Մի կողմից ինչ-որ չափով ներկայացնել, որ մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք ու պետք է փոխվենք, փոփոխությունը սկսենք մեզանից, ուրեմն լավ կլիներ այդ փոփոխության մեջ տեսնել՝ իսկ արդյոք ՀՀԿ-ում կա մարդ, ով կգար ու կասեր՝ մի քիչ այլ տեսլական ունեմ, մի քիչ այլ գաղափար ու ծրագիր ունեմ, միգուցե ձեռնպահ եմ: Մենք կտեսնեինք, որ ներքին ինչ-որ քննարկում կա: Այդտեղից գալիս է խորհրդային հոտը»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք մարդիկ այլընտրանք չեն տեսնո՞ւմ, որ մեկ գիշերում 7000 անձ է անդամակցում ՀՀԿ-ին, պատգամավորը պատասխանեց, որ միանգամից այդքան մարդու անդամակցումը ստիպողական բնույթ է կրում:
«Սա մեսիջ է ինչ-որ մեկին` նայեք, ես էն կադրն եմ, որ միայն իմ անվան հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում: Մեկ այլ խնդիր է առաջ գալիս` լավ, էդ կուսակցությո՞ւնն էլ չի նայում, թե ոնց է ստուգելու: Չ՞է որ նույն այդ կուսակցությունն ինքն էլ պետք է շահագրգիռ լինի, որ չանդամակցեն մարդիկ, ում ինքը չի իմանում: Այդ 7000-ի մեջ կարող են լինել մարդիկ, որ կապ չունեն հայկական արժեքի հետ, այնպիսի գործողություններ են արել, որ իրենցով դեռ այլ մարմիններ պետք է զբաղվեն»,– ասաց նա:
«Հենց այնպես, ով դիմում գրի, ընդունեն, դա նաև այդ կուսակցության մակարդակն է, իսկ կայացած հզոր կուսակցությունների անդամակցությունը լրիվ այլ է: Նույնիսկ եթե քվեարկությունը սովետական ձևով եք անում, անդամակցությունն էլ սովետական ձևով արեք: Նախկինում կոմունիստական կուսակցության անդամ դառնալու համար դպրոց էիր անցնում, քննություններ հանձնում»,- ասաց Պողոսյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02