Նոյեմբերի 28-ին շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի 16-րդ թաղամասի 27 շենքի բնակարաններից մեկը, որտեղ բուժօգնություն է ցուցաբերվել 70-ամյա մի քաղաքացուհու: Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ երթուղայինի սրահում՝ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 16-ին, Երևանի Մանթաշյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացուհու, որը հրաժարվել է շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու և Ս.Դավթի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21090» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21090»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 07.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 73/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 16.20-ին, Երևանի Հաղթանակ կամրջի թիվ 1 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21074», 2 «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենան հրկիզվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդի-Թումանյան ճանապարհի 3-րդ կմ-ի ճանապարհի երթևեկելի մասում գոյացած փոսում արգելակելու և ավտոմեքենայի առջևի աջ անիվը պայթելու հետևանքով գլխով հարվածել է դիմապակուն և մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
****
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Մեծավան-Տաշիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կողային հատվածում գտնվող ծառերին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիք և Ավանգարդ փողոցների հատման խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «Սկանիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44