Այսօր Կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ ներկայացրեց:
Մասնավորապես՝ «Ծրագրերի իրականացման գրասենյակի» վերաբերյալ նա ասաց, որ ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացրած աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել է 5 ԾԻԳ:
«Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են տասնյոթ նմանատիպ կառույցներ, որտեղ տասնմեկ ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ են, փակ բաժնետիրական ընկերություններ են և այլն: Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը»,-ասաց նա և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին հանձնարարեց, ներգրավելով ճյուղային պետական մարմիններին պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակի և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ:
«Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք, և 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք օպտիմալացվեն»,-ասաց նա և նշեց, որ հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02