Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Ուզբեկստանի ազգային թիմն աչքի է ընկնում հուսալի պաշտպանությամբ: Նախորդ 15 խաղերում (ընկերական եւ պաշտոնական) ուզբեկները բաց են թողել 7 գնդակ եւ խփել 24 գոլ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի ասիական գոտու մրցաշարում Ուզբեկստանի հավաքականը 5 խաղում վաստակել է 9 միավոր եւ երրորդն է A խմբում (Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Քաթար, Չինաստան, Ուզբեկստան): Այս ընտրական փուլում ուզբեկները հաղթել են Սիրիային (1:0), Քաթարին (1:0), Չինաստանին (2:0) եւ պարտվել Հյուսիսային Կորեային (1:2) ու Իրանին (0:1):
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 15 խաղերում բաց է թողել 29 գոլ եւ խփել 18 գնդակ (11-ը՝ Գվատեմալային ու Էլ Սալվադորին):
Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2010 թվականի մայիսի 25-ին: Երեւանում կայացած ընկերական խաղում դաշտի տերերը հաղթել են 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ էր դարձել Էդգար Մանուչարյանը , մեկ անգամ էլ աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նախորդ խաղն անցկացրել էր նոյեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով հաղթելով Չեռնոգորիայի թիմին, որը չէր կարողացել պահպանել 2 գոլի առավելությունը: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանին:
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:21 31.10.26
15:44 31.10.26
15:03 31.10.26
16:04 31.10.26
10:03 01.11.26
10:19 01.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02