Երևանի փողոցների առաջին համայնապատկերներն այլևս հասանելի են համացանցում: «Յանդեքս» քարտեզի օգնությամբ աշխարհի ցանկացած կետից կարելի է վիրտուալ կերպով զբոսնել քաղաքում ՝ բացելով միայն yandex.ru/maps հղումը և սեղմելով էկրանի ներքևի ձախ անկյունում գտնվող հեռադիտակի վրա: Այս և մյուս մանրամասները ներկայացվեցին «Յանդեքս» ընկերության կողմից հրապարկված՝ Երևան քաղաքի համայնապատկերների քարտեզի շնորհանդեսին:
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ փողոցները, որոնց համար հասանելի են համայնապատկերները, քարտեզի վրա նշված են կապույտ գույնով:
«Համայնապատկերների նկարահանումներն իրականացրել է Յանդեքս տաքսին՝ հատուկ սարքավորումներով հագեցած մեքենան՝ շրջելով Երևանում, ինչպես նաև Էջմիածնում և Գառնիում»,-ասաց նա և նշեց, թե բոլոր համայնապատկերներն արված են բարձր լուծումներով, ինչի շնորհիվ կարել է օրինակ տեսնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի մոտ գտնվող բարձրաքանդակները կամ կարդալ Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի վրայի գրությունը։
Հավելվածը հնարավորություն կտա ուսումնասիրել Երևանի և նրա արվարձանների տեսարժան վայրերը, հնագույն Էրեբունի ամրոցը, կարելի է տեսնել նաև Արարատը՝ նկարված Արին-Բերդ բլրից և իջնել Կասկադի աստիճաններով: Ի դեպ, լուսանկարներ են արվել նաև Էջմիածնի և Գեղարդ վանական համալիրներում, Զվարթնոցի և Գառնիի տաճարներում:
Շնորհանդեսին շեշտվեց՝ համայնապատկերները հատկապես զբոսաշրջիկների համար օգտակար կլինեն. նրանք հնարավորություն կստանան նախապես կողմնորոշվելու համար ուսումնասիրել փողոցները, հրապարակները, մուտքերը դեպի մետրո կամ Զվարթնոց օդանավակայան: Բացի զբոսաշրջիկներից, ցանկացողը գուցե համայնապատկերի վրա գտնի իր տունը կամ այն փողոցը, որտեղ իր մանկությունն է անցկացրել:
Ընդհանուր առմամբ Երևանի համայանպատկերներն ընդգրկում են քաղաքի և նրա շրջակայքի ավելի քան 450 կմ փողոցներ և նրբանցքներ: Համայնապատկերներն ամբողջական տեսքի բերելու համար արվել է 48 000 լուսանկար, որոնցից էլ ստացվել է 12 000 3600 պատկերներ:
«Յանդեքս» քարտեզի վրա ընդհանուր առմամբ հրապարկված է ավելի քան 1 մլն համայնապատկեր, որոնք ոչ միայն քաղաքի լուսանկարներ են, այլև բնության տեսարժան վայրերը, ինչպես օրինակ՝ Բայկալ լիճը, Կարելիայի ջրվեժները, արկտիկական կղզիները և նույնիսկ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը:
Նշենք, որ «Յանդեքս» տաքսին համացանցի միջոցով արագ և հարմարավետ տաքսի պատվիրելու ծառայություն է, որն աշխատում է 6 երկրների ավելի քան 40 քաղաքներում:
Երևանում Յանդեքս տաքսին սկսել է աշխատել 2016թ-ի հուլիսից, որի ծառայությանը միացել է արդեն ավելի քան 5000 վարորդ երևանյան 24 տաքսոպարկերից և դիսպետչերական ծառայություններից: Ըստ «Էկոնոմ» տարիֆի՝ միջին գինը կազմում է 610 դրամ, իսկ մեքենայի ժամանման միջին ժամանակը՝ 5 րոպե: 5 ամսվա ընթացքում «Յանդեքս» տաքսի ծառայության երևանյան օգտատերերը տաքսիներով շրջել են ավելի քան 35 մլն կմ:






10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44