Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Դեռևս 2008 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հայաստանի ճարտարապետների միության համատեղ հանձնաժողովի կողմից մշակվեց օրենքի նախագիծը: Հետագայում՝ 2012-13 թվականներին այն շրջանառությունից հանվեց:
Օրենքի նախագիծը կրկին կառավարության օրակարգ մտավ 2014 թվականին՝ նոր կառավարության ձևավորումից հետո և 2015-ից ներառվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների ցանկում: Օրենքի նախագիծը քաղաքաշինության նախարարության և ՃՄ համատեղ ջանքերի արդյունքում մանրամասն մշակումներից և խմբագրումներից, բազմաթիվ գերատեսչական քննարկումների և լրամշակումների փուլով անցնելուց հետո ի վերջո, այսօր կայացած նիստի ընթացքում ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:
«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ, այն ուղղված է նպաստելու ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, մասնագիտական էթիկայի, ճարտարապետի հիմնական իրավունքների ու պարտականությունների սահմանմանը՝ ճարտարապետին դարձնելով հիմնական գործող անձ՝ պատասխանատվության կրող»,- նշել է Նարեկ Սարգսյանը օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Նախագծի մշակման հիմնական նպատակն է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից:
Օրենքի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով:
Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:
Օրենքի մշակմանը ակտիվորեն մասնակցել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՃՄ համատեղ հանձնաժողովի անդամները՝ Մ. Մինասյանը (ՀՃՄ նախագահ), Ռ. Ալավերդյանը, Ս. Քալաշյանը, Բ. Քոչարյանը, Գ. Ազիզյանը, այլք:
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44