ARM | RUS |

Ազգայինի վերականգնումը՝ ինքնությունը պահպանելու հուսալի ուղի

01.12.16 | 20:10

Ցեղասպանության հետևանքով կորցրել ենք նաև տարազի մշակույթը

1915-ի Ցեղասպանությունն ուղեկցվել է մեր բազմաթիվ ազգային արժեքների ոչնչացմամբ և կողոպուտով: Եվ այսօր նրանք ջանում են նենգափոխել պատմությունը և իրենց վերագրել մեր մշակույթի բազմաթիվ երևույթներ, այդ թվում՝ տարազը: Ինչպե՞ս է ծագել ու զարգացել հայկական տարազը: Ի՞նչ առանձնահատկություններով են աչքի ընկել Արևմտյան Հայաստանի տարազները և ի՞նչ ճանապարհով է հնարավոր դրանք վերականգնել: Այս հարցերի շուրջ իր դիտարկումներն ու մտորումներն է ներկայացնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա ՊՈՂՈՍՅԱՆԸ:

- Հայկական տարազի վերաբերյալ կան հնագիտական նյութեր: Վանի շրջանում պատրաստված գործվածքների մասին տեղեկություններ են հաղորդում պատկերաքանդակները և որմնանկարները: Ասորական թագավորների արձանագրություններում Ուրարտուից տարված ավարի մեջ անասունների, ոսկե և արծաթե զարդերի , թակարժեք քարերի հետ հիշատակվում են նաև գույնզգույն կերպասներ և զգեստներ , 130 հագուստ, նույնիսկ վուշե շապիկ: Ուրարտական արքաների հագուստների մասին բավական ուշագրավ պատկերացում է տալիս Թոփրակ Կալեի պեղումներից հայտնաբերված մեդալյոնը, որի վրա պատկերված կանանց պատմուճանները պճղնավոր են ու ճոխ. կտորի վրա պարզ երևում են նախշերը՝ քառակուսի զարդամոտիվներով: Դիցուհու հագած պատմուճանը երիզված է ասեղնագործ ծոպերով, թևերը կարճ են ու զարդանախշված: Մեջքին կրում է գոտի, իսկ գլուխը ծածկված է նուրբ շղարշե քողով:

Պատմիչներ Ագաթանգեղոսը, Խորենացին, Եղիշեն , Բյուզանդը, Փարպեցին վկայում են այն մասին, որ հայ թագավորները, թագուհիներն ու իշխանուհիները հագնում էին ծիրանագույն, ազնիվ կտորից կարված պատմուճաններ: Հայաստանում արտադրվող կտորների և զգեստների մասին հիշատակություններ կան նաև օտար աղբյուրներում: Օրինակ, 9-րդ դարի արաբ ճանապարհորդ Իբն Հաուքալը Դվինում գործված կտորատեսակների մասին գրել է.«Դաբիլում (Դվին) պատրաստում էին աղվամազից բրդե գործվածքեղեն, մետաքսյա հագուստներ, որոնց նմանները չկան ուրիշ երկրներում»:

Անիի ու Դվինի պեղումներից ձեռքբերված գործվածքների եզակի նմուշները, միջնադարյան Հայաստանի եկեղեցական ու աշխարհիկ կառույցների վրա եղած պատկերաքանդակները, մանրանկարչության մեջ արտահայտված մեծարժեք նյութերը վկայում են միջնադարյան Հայաստանում ջուլհակագործության և կտավագործության զարգացած լինելու մասին և միաժամանակ կարևոր աղբյուր են հին հայկական տարազներն ուսումնասիրողների համար:

- Տիկի՛ն Սվետլանա, գիտենք, որ յուրաքանչյուր պատմական նահանգ ունեցել իր տարազը կամ տարազախմբերը: Ի՞նչ առանձնահատկություններով են աչքի ընկել Արևմտյան Հայաստանի տարազները:

- Այո՛: Հայկական տարազներն իրենց բազմազանությամբ նման են մեր բազմաբարբառ լեզվին:Եվ նշեմ, որ պատմական հանգամանքների բերումով ձևավորվել է երկու տարազային համալիր՝ արևմտահայկականը և արևելահայկականը: Տարազային համալիրներում վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային, անգամ՝ մասնագիտական տարբերությունները:

Արևմտյան Հայաստանի տարազային համալիրի մեջ մտնում են Վասպուրականի, Բարձր Հայքի, Սասունի տարազաձևերը, ինչպես նաև Կիլիկիայի և Փոքր Հայքի հայաբնակ շրջանների տարազները: Արևմտյան Հայաստանի տարազներն աչքի են ընկնում բուսական և երկրաչափական զարդանախշերով, որոնք առկա են թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հագուստներում: Կրել են բարձրարվեստ զարդեր, որոնք ամբողջացրել են տարազային համալիրը: Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ Արևմտյան Հայաստանի որոշ տարազաձևեր որոշակի ազդեցություն են ունեցել Վասպուրականում, Աղձնիքում, Տուրուբերանում ապրող քրդերի, ասորիների և հարևան այլ ժողովուրդների տարազի վրա:

Արևմտյան Հայաստանի տարազային համալիրներից մեկ օրինակ հիշատակելն էլ բավական է՝ պատկերացում կազմելու համար հայ մարդու ստեղծագործական բարձր ձիրքի, գեղագիտական նուրբ ընկալումների ու ճաշակի մասին:

Բարձր Հայքի տարազախմբերն ընդգրկում էին Բարձր Հայքի նահանգը: Այս տարազի փոփոխակները տարածված էին նաև Բասենում, Կարսում, Բագրևանդում, մասամբ նաև Համշենում: Բարձր Հայքի տարազի համալիրները շքեղ են ու գեղեցիկ, հարուստ հրաշալի ոսկեթել ասեղնագործությամբ, ներդաշնակ ամբողջություն են կազմում վերնազգեստն ու գոգնոցը, գլխի բարդ հարդարանքը, ոսկե և արծաթե մարգարտակուռ հոյակապ ու բարձրավեստ զարդերը, ագանելիքը: Գեղազարդման բարձր արվեստով առանձնանում են հատկապես տոնական թավշյա կամ մետաքսյա վերնազգեստները, որոնք եզրազարդվում էին նրբահյուս ասեղնագործ բուսանախշերով: Տոնական զգեստի թեզանիքներն ավարտվում էին մետաքսյա թաշկինականման հավելվածներով, որոնք առանձնակի շուք էին հաղորդում զգեստին: Կրում էին մետաքսահյուս գոտիներ՝ ընծայական, բարեմաղթանքների մակագրություններով:

Նշեմ, որ 18-20-րդ դդ. պահպանված նյութերը վկայում են այն մասին, որ հայկական տարազային համալիրները՝ հատկապես Արևմտյան Հայաստանում, աչքի են ընկել իրենց շքեղությամբ, որի բոլոր տարրերը, գույներն ու զարդանախշերը ներդաշնակորեն լրացրել են միմյանց:

- Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում պահվող լուսանկարներում երևում է, որ Արևմտյան Հայաստանի բնակավայրերի տարազների զարդանախշերը մեծ առնչություն ունեն հայկական արվեստի մյուս բնագավառների հետ՝ ոսկերչություն, գորգագործություն, մանրանկարչություն և այլն:Կուզեի՝ խոսեք այս մասին:

- Դուք իրավացի եք: Դա հաստատում է այն իրողությունը, որ մեր ավանդական տարազը, որպես հայկական ոչ նյութական մշակույթի տարր, առանձին գոյություն չունի. դա նշանների մի ամբողջ համակարգ է և սերտորեն կապված է մի շարք արվեստների հետ: Օրինակ, տարազն ամբողջացնող զարդահամալիրները պատրաստել են ոսկերիչները, արծաթագործները, իսկ օղերը՝ դարբինները: Տարազների հարդարման գլխավոր դրսևորումներից էր ժանեկագործությունը, ասեղնագործությունը: Յուրաքանչյուր աղջիկ տիրապետում էր այս կամ այն դպրոցի ասեղնակարերի հնարքներին՝ սկսած ամենապարզից մինչև ամենաբարդ զարդանախշերը, որը նրան ավագները սովորեցնում էին դեռ վաղ մանկուց: Բացի այն, որ դա օգտագործվում էր կենցաղում, կիրառվում էր նաև տարազում:

- Ազգային տարազը հայ մարդը կրել է մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը: Ցեղասպանության հետևանքով մենք կորցրեցինք մեր մշակույթի այս շերտը: Որպես ազգագրագետ՝ ի՞նչ ճանապարհ եք տեսնում հայկական տարազի մշակույթը վերածնելու և նոր շունչ հաղորդելու համար:

- Թանգարաններն այն հանգրվաններն են, ուր պահվում են մեր ազգային մշակույթի վերաբերյալ բազմաթիվ մասունքներ, այդ թվում՝ տարազների նմուշներ: Տարազներ պահպանվում են Հայոց Ազգագրության թանգարանում, Պատմության թանգարանում, մի շարք երկրագիտական թանգարաններում: Տարազը որպես ոչ նյութական մշակութային ժառանգության տարր՝ խիստ պահպանության կարիք ունի: Որպես ազգագրագետ՝ մեր տարազները վերականգնելու և նորովի մատուցելու համար երկու ուղի եմ տեսնում:

Առաջին. երգի ու պարի խմբերը պետք է կիրառեն հայկական տարազի ոգուն համապատասխան, հայկական մտածողությամբ, գունային լուծումներով և զարդանախշվածությամբ, ճիշտ ձևվածքով և կտորատեսակներով արված հագուստներ: Այստեղ է, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, քանի որ քիչ խմբեր կան, որոնք հավատարիմ են հայկական տարազի համակարգին: Մինչդեռ այս պարագայում հագուստը պետք է ամբողջովին համապատասխանի ավանդական տարազին: Մի հանգամանք ևս. հագուստները չպետք է վերականգնվեն լուսանկարների և գեղանկարների հիման վրա, քանի որ դրանք ոչ լիարժեք պատկերացում են տալիս: Լուսանկարը կարող է պատկերացում տալ միայն վերնազգեստի մասին, իսկ գեղանկարիչը հաճախ ստեղծագործաբար է մոտենում տարազաձևերի հարդարանքին: Այստեղ է, որ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել թանգարանային նմուշները:

Երկրորդ. որպես սկզբնաղբյուր՝ դիզայներներն էլ իրենց հերթին կարող են ուսումնասիրել տարազները և նորաձևության մեջ օգտագործել դրանց բնորոշ նախշերը: Սա դժվար, բայց շնորհակալ գործ է, որովհետև ճիշտ վերականգնված հագուստն ազգային մտածողության, ժողովրդական հմտությունների վերածնման միակ ճշմարիտ ուղին է:

-Տիկի՛ն Սվետլանա, մեր պատմական կոթողների վրա տեղ գտած հարթաքանդակները, ինչպես նաև հայկական մանրանկարչությունը հարուստ նյութ են տալիս տարբեր դարաշրջանների ազգային տարազներն ուսումնասիրելու համար: Հնարավո՞ր է այս սկզբնաղբյուրների շնորհիվ մոռացումից փրկել հայկական տարազները՝ այդ թվում արևմտահայկական տարազային համալիրները:

- Արևմտյան Հայաստանի տարազները, բարեբախտաբար, պահպանվել են: Թանգարաններում, մասնավոր հավաքածուներում կան արխիվային լուսանկարներ: Մեր կոթողների վրա տեղ գտած պատկերաքանդակները մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու միջնադարյա՛ն տարազների մասին: Մենք հաճախ այդ պատկերաքանդակներում տեսնում ենք հարուստների հագուստներ, որոնց վրա երբեմն նկատելի է այլ մշակույթների ազդեցությունը: Իսկ միջնադարյան մանրանկարներում հիմնականում ներկայացված են ժողովրդական հագուստները, որոնք, թեև սակավաթիվ են, բայց կան:

- Հայոց ցեղասպանության հետևանքով հայկական մշակութային ժառանգությունը ոչ միայն ծանր կորուստ կրեց, այլև շատ ազգային գանձեր ցիրուցան եղան: Որևէ աշխատանք տարվե՞լ է աշխարհի տարբեր անկյուններում, մասնավոր հավաքածուներում տեղ գտած հայկական տարազները վերադարձնելու ուղղությամբ:

- Դա բավականին դժվար, բայց անհրաժեշտ աշխատանք է: Ես իմ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել եմ հայկական ավանդական տարազների գծով և ինձ հայտնի է՝ որ թանգարաններում կան հայկական տարազներ. օրինակ՝ Վրաստանի թանգարանի Կովկասի բաժնում, Ռուսաստանի Ազգագրության թանգարանի Կովկասի բաժնում, Իրանի Նոր Ջուղայի թանգարանում և, իհարկե, Հայաստանի Պատմության թանգարանում…Շատ ցանկալի կլինի, որ 21-րդ դարում, երբ կան տեխնոլոգիական հնարավորություններ, կարողանանք ստեղծել հայկական տարազների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան, դրանք մուտքագրվեն և կազմվեն տարազների թվային պատկերները, ինչն անվիճարկելի աղբյուր կլինի դիզայներների և ուսումնասիրողների համար:

- Վերջին ժամանակներում որոշ եվրոպական նորաձևության տներում փորձ է արվում կիրառել հայկական տարազների նախշերը և Հայոց Այբուբենը: Ո՞րն է Ձեր ուղերձը հա՛յ ստեղծագործողներին:

- Կարծում եմ՝ եվրոպացի դիզայներները շատ մեծ հաջողությամբ կիրառում են իրենց էթնիկ տարազների առանձնահատկությունները: Մեր դիզայներները հիմա արդեն լավ աշխատում են: Օրինակ, «Տերյան մշակութային կենտրոն»-ը ձգտում է մոտենալ հայկական տարազին: Իսկ որոշ դիզայներներ փորձում են կիրառել ազգային տարազի առանձնահատկությունները, բայց դեռևս մի քիչ համատեքստից կտրված տեղ կա: Պետք է ամեն ինչ ավելի շաղկապված լինի՝ կապված ձևվածքի, հագուստի տարրերի և գունային լուծումների հետ: Եվ վաղուց ժամանակն է, որ մեր ստեղծագործողներն օգտվեն հայկական տարազի ընձեռած լայն հնարավորություններից: Սա ազգայինը վերականգնելու և ինքնատիպ լինելու հուսալի ճանապարհ է: Ի վերջո, ազգային տարազը ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը :

qahana.am


Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին

Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու...

10:57

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է մասնակցելու

Արմեն Գրիգորյանն Ալիևի օգնականի հետ պանելային քննարկման է...

10:14

Լարսը բաց է

Լարսը բաց է

09:37

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի...

09:23

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր, այդ պատճառով էլ Բագրատ Սրբազանը հրաժարվել է Սուրբ Հաղորդությունից». Պարզաբանում

«Ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման...

18:40

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

18:33

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին Այսօր, 17:24 Կառավարությունը դատարանում...

17:45

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. Ռոբերտ Ամստերդամ

Փաշինյանը սարսափում է ժողովրդի և իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում...

17:34

Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց

Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի...

17:17

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ...

15:14

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի ուղի է․ ՀԱՊԿ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հուսալի...

14:58

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ...

14:50

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ. Նարեկ Կարապետյան

Դատավորն ասել է՝ Ղումաշյա՛ն ջան, կարո՞ղ ա կիսատ մնա ասածդ, Ղումաշյանն ասել է՝ չէ, պիտի ասեմ....

14:45

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները. Գրիգորյան

Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները....

14:28

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

14:13

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի...

13:55

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր է

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր...

13:17

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված...

13:04

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք. Անուշ Պողոսյան

Հայաստանում ՄԻՊ-ին դիմելը հաճախ նշանակում է քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք....

13:00

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է...

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44