ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Սահմանադրական դատարանին ուղղված դիմումում նախևառաջ ուսումնասիրվել են անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը երաշխավորող միջազգային իրավական մոտեցումները և ՀՀ սահմանադրության պահանջները: Դրա հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել են ինչպես քաղաքացիների իրավունքներին այդպիսի միջամտություն ենթադրող գործող օրենսդրական կարգավորումները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան` հիմնվելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման արդյունքների վրա:
Դիմումում, մասնավորապես, նշվել է, որ քրեական գործով վարույթի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց անձնագրերը վերցնելու, վերջիններիս հանրապետությունից դուրս գալու հնարավորությունից զրկելու ընթացակարգերը չեն բխում Սահմանադրության և քրեադատավարական օրենսդրության կարգավորումներից և չեն բավարարում որոշակիության, կանխատեսելիության և թափանցիկության պահանջները` այդպիսով իրական խոչընդոտ հանդիսանալով նաև անձի սահմանադրական այլ իրավունքների լիարժեք իրացման համար:
Բացի դրանից՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացիների բողոքների ուսումնասիրության արդյունքներով դիմումում քննարկման առարկա է դարձել քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց (օրինակ` տուժողի կամ վկայի) անձնագրերը վերցնելու և վերջիններիս նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելք սահմանելու պրակտիկան:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02