ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտներ դեկտեմբերի 3-ին ստացան փաստաբանական գործունեության արտոնագրեր։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ապագա փաստաբաններին ուղղեց իր խոսքը` ասելով, որ նրանք պետք է միշտ հեռու մնան կոռուպցիայից և հասկանան հասարակությունում իրենց` որպես փաստաբանի դերը։«Փաստաբանների համար կարևոր է լինել համարձակ, սկզբունքային և անկախ։ Այս որակները միշ տ պետք է ուղեկցեն ձեզ»,- ասաց Զոհրաբյանը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ շրջանավարտների երդման հանդիսավոր արարողությունը, ապա նրանց հանձնվեցին արտոնագրերը։
Փաստաբանների դպրոցի շրջանավարտներից էր նաև իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու է նոր ստանում արտոնագիր, այն դեպքում, երբ նա ունի 22 տարվա աշխատանքային փորձ. «Որոշեցի գալ այս դպրոց, որովհետև լիցենզիա ունենալը եվրոպական դատարանի վարույթներում աստիճանաբար անհրաժեշտություն է դառնում և կուզենայի որոշ կոնցեպտուալ գործերով ազգային դատարաններում քրեական գործերով հանդես գալ։ Իհարկե, ես իրավաբանության ոլորտում արդեն աշխատում եմ 22 տարի՝ 1994 թվականից։ Դպրոցում ընտրել էի քրեաիրավական ոլորտը»:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն էլ իր հերթին ասաց, որ դպրոցը գործում է 2012 թվականից և աշխատում է ֆրանսիական դպրոցի մոդելով և հավելեց. «Մենք այս ընթացքում շատ եզրահանգումներ արեցինք, որ դեռ շատ աճելու տեղ ունենք և փաստաբանական դպրոցը պետք է իրականացնի որոշակի գործառույթներ ուսումնական գործընթացն ավելի շատ բարելավելու տեսանկյունից։ Բայց մենք նաև արձանագրեցինք, որ փաստաբանական դպրոցը այսօր համանման ուսումնական հաստատությունների համակարգում իր ուրույն տեղն է զբաղեցնում»:
Տարվա ընթացքում երկու անգամ է կազմակերպվում արտոնագրերի հանձնման արարողություն՝ աշնանը և գարնանը։ Դասընթացները տևում են 6 ամիս, եթե ունկնդիրը ունի 5 և ավելի տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, կամ 1 տարի` փորձի բացակայության դեպքում։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02