ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր ելույթով հանդես եկավ Զինվորական ծառայութուն անցնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նազարյանը նշեց, որ խոսքը, մասնավորապես, լեյտենանտի կոչում ունեցողների մասին է, ովքեր շարքային զինվոր չեն, բայց դեռևս ինտերնատուրայում քննություն չեն տվել ու ռազմական բժշկի կարգավիճակ էլ չունեն: Օրենքն, ըստ փոխնախարարի, թույլ չի տալիս զորակոչել լեյտենանտներին, միաժամանակ՝ թույլ չի տալիս նրանց աշխատել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, թե փոփոխությունը կարևոր է, քանի որ փորձ է արվում փակել գործող օրենքի սողանքները, որովհետև սա բանակում ծառայելու շրջանցման ձև է:
Խոսրով Հարությունյանը հարցրեց նաև՝ պլանավորվո՞ւմ է կադրերի չափը, արդյոք ընդունվո՞ւմ են այնքան, որքան պահանջվա՞ծ է բանակի համար, թե՞ որքան ցանկանում են:
Արա Նազարյանը նշեց, որ բժշկական համալսարանի ռազմական բաժին ընդունվողները, ովքեր հետագայում հրաժարվում են այդ մասնագիտությունից, փոխում են ուղղվածությունը, այլևս չեն ծառայում:
«Մենք պլանավորում ենք, որ պետք է, օրինակ, 25 ուսանող, ընդունվում է բժշկական համալսարան, հետո, եթե ցանկանում են՝ պայմանագիր ենք կապում: Եթե նրանք հրաժարվում են, փոխում են իրենց միտքը, մեր ծրագրերը խախտվում են: Եթե չեն ուզում շարունակել, քաղաքացիական կյանքում են իրենց ծառայությունները մատուցում, բայց չեն ծառայում»,- ասաց փոխնախարարը:
Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ասաց. «18 տարեկանը լրացել է, գնում եք, ծառայում եք, գալիս եք, հետո եք դառնում ռազմական բժիշկ. սա պետք է լինի լուծումը»:
Թևան Պողոսյանը նաև հարցրեց՝ արդյոք ավելի հեշտ չէ՞ պայմանագիրը փոխել, որ անվճար սովորող ուսանողը, ով նաև բանակում չի ծառայում, ծանրուկշիռ անի և հրաժարվելու հնարավորություն չունենա:
Արա Նազարյանն ասաց, որ պայմանագրային հարթության մեջ հարցը չի կարգավորվի, սա օրենսդրական փոփոխության կարիք ունի: «Մարդկանց ֆանտազիան էն աստիճանի է զարգացած, որ ամեն սողանցքից օգտվում են, ես կողմ եմ, որ բոլորը ծառայեն»,- ասաց Նազարյանը:
Ուսման վճարով, որը կազմում է ամբողջ ծրագրի համար 8 միլիոն 8 հազար դրամ, երիտասարդը, փաստորեն, ըստ Պողոսյանի, ազատվում է բանակում ծառայելու իրավունքից, որովհետև կարող է վերջին պահին հրաժարվել այս մասնագիտությունից:
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44