«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել, հաղորդում է Reuters-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ խմբավորման ներկայացուցիչ է նշանակվել Աբի ալ-Հասան ալ-Մուհաջիրը, ով նոր պաշտոնում իր առաջին ճառի ժամանակ իսլամիստներին կոչ է արել համբերատար դիմանալ դժվարություններին՝ խոստանալով ապագայում վարձատրել դրա համար։ Նա նաև նշել է, որ ԻՊ-ի և աշխարհի բոլոր մուսուլմանների դեմ են դուրս եկել «խաչակրաց ԱՄՆ և Եվրոպան, կոմունիստական Ռուսաստանը, Իրանի կրակապաշտները, Թուրքիայի աշխարհականները, աթեիստ քրդերը, ինչպես նաև բազմաթիվ հավատուրացներ և կռապաշտ արաբներ»: Ալ-Մուհաջիրը խոստացել է, որ շուտով իսլամիստները «նրանց վրա կհարձակվեն նրանց իսկ երկրներում», և ԻՊ կողմնակիցներին առանձին կոչ է արել հարձակվել թուրք զինվորականների, գործարարների, լրագրողների և դեսպանությունների աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում: Նշվում է, որ Աբի ալ Հասան ալ Մուհաջիրի նախորդը` 39-ամյա Աբու Մուհամեդ ալ Ադնանին, սույն թվականի օգոստոսի վերջին սպանվել է Հալեպում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02