«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Դուք ներկայացնում եք թվեր՝ էս գյուղի, էն դպրոցի, բայց բյուջեի իմաստը դա չէ. բյուջեն քաղաքական փաստաթուղթ է: Քաղաքական փաստաթուղթը պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Դուք Հայաստանի տնտեսության հիվանդ կողմերին ընդհանրապես չեք անդրադառնում: Չեք արտասանում՝ ո՛չ կոռուպցիա, ո՛չ մենաշնորհ, ո՛չ ազատ մրցակցություն:
Դուք ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարություններից, ո՞րն է տնտեսության զարգացման ձեր կոնցեպտը: Վիճակը ճգնաժամային է: Կես ժամ ներկայացնել՝ որ դպրոցի, որ պատգամավորի ծրագիրն ընդունվեց կամ չընդունվեց… դա չենք քննարկելու, դա չէ ձեր առաքելությունը: Դուք նոր կառավարություն եք, եկել եք նոր կոնցեպտով, ո՞րն է ձեր կոնցեպտը»,- այսօր ԱԺ 2017թ. պետական բյուջեի ամփոփման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ նման հարցադրումներ արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ի պատասխան՝ Վարդան Արամյանն ասաց, որ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, բայց նաև գործիք է մակրոտնտեսական կառավարման համար, հետևաբար՝ կարծում է, որ հստակ ներկայացրել են այն մոտեցումները, որոնք որդեգրել է կառավարությունը. «Դա մակրոտնտեսական կայունությունն է ու տնտեսական աճի հիմքերի ուժեղացումը: Երկու մակարդակի գործողություններ պետք է արվեն. մեկը՝ մակրոմակարդակում, մյուսը՝ միկրոմակարդակում: Ձեր ասած՝ կոռուպցիայի գործողությունները, որոնք միկրոմակարդակի գործողություններ են ենթադրում, արծարծված են մեր կառավարության ծրագրում»:
Ա. Մանուկյանը, սակայն, նշեց, որ, թեև նախարարի ասածներն անհրաժեշտ են, սակայն, նկատեց, որ Հայաստանի քայքայված տնտեսությանը նայում են՝ որպես երկար բուժվող համակարգի, ու տալիս «մրսածության դեղեր». «Բայց համակարգը փտախտի մեջ է, քայքայվում է ուղղակի: Ձեր արած քայլերը, լինելով անգամ ճիշտ, ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը: Այսինքն՝ ռադիկալ բաներ են պետք: Ստվերի մասին ընդհանրապես չեք խոսում: Մեր երկրում Թրամփից հարուստ առնվազն 5 միլիարդատեր կա. դա ո՞նց է առաջացել: Դուք այսօր քաղցկեղը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս. դրանով այս երկիրն ուշքի չի գա»:
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44