ARM | RUS |

Հանրապետական մաղթանք Արցախի խաղաղության համար

14.04.16 | 13:38

Ապրիլի 14-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար:
Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարության անդամներ, ՊԲ հրամանատարական կազմը, զինծառայողներ, երիտասարդներ և տարեցներ։
Մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկա բարեպաշտ արցախցիներին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Եւ զխորհուրդն զոր խորհիք խափանէ Տէր,
զի Աստուած ընդ մեզ է » (Ժամագիրք):

Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, քաջարի, հաղթող ժողովուրդ.
Այսօր Արցախի օրհնյալ հողում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենախրկիչ եկեղեցում գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ հաղթանակով պսակեց հայրենյաց պաշտպան մեր զավակների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դեմ՝ խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնանալու դավադիր խորհուրդները:
Այս դժվարին օրերին, երբ լարվածությունն ու պատերազմի սպառնալիքը դեռ չի փարատվել, Մենք մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ ցանկացանք այցելել Արցախի մեր ժողովրդին, Հայրապետական Մեր օրհնությունը և գնահատանքը բերել ձեզ, որ առ Աստված հավատքով ու արի ոգով հաստատուն կանգնած եք հայրենի հողին, անձնվիրաբար պաշտպանում եք հայրենիքի սահմանները: Արդարև, չկա ավելի մեծ շնորհ ու մխիթարություն Հայրապետիս համար, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի այս նվիրական պահին, քաջալերել նրան իր հավատարմությունը պահելու հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին: Ազգը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տեսիլք ունի և պայքարում է հանուն դրա իրագործման: Ասվածի լավագույն ապացույցը Արցախի հանրապետությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ժողովրդի ազատ ապրելու դարավոր երազանքի մարմնացումը:
Մեր հոգին լի է արդար հպարտությամբ, քանզի մեր բանակի սահմանապահ միավորումները, ինչպես և` Արցախի մեր ժողովուրդը աներկյուղ դիմակայեցին ադրբեջանական զորքերի հարձակմանը, ետ մղեցին սպառազինությամբ գերազանցող հակառակորդին, որի մեջքին անսքող կանգնած է ցեղասպան Թուրքիան: Առաջին իսկ օրից դրսևորվեց մեր բանակի մարտունակությունն ու քաջարի ոգին, մեր զինվոր զավակները ցուցաբերեցին հերոսության բացառիկ օրինակներ: Նրանցից ոմանք իրենց ծաղկուն կյանքը, պայծառ երազները նվիրեցին հայրենիքին, մեզ՝ ապրողներիս, գալիք սերունդներին:
Սիրելիներ, հայրենյաց սիրո ոգին Արցախից տարածվելով այսօր համախմբում և միավորում է մեր ողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Հայաստանից, աշխարհի բոլոր կողմերից կամավորներ են ժամանում Արցախ, շարունակվում են հանգանակությունները ի խնդիր հրետանակոծված մեր բնակավայրերի վերակառուցման, տուժած մեր զավակների աջակցության, մեր բանակի զորացման և սահմանների պաշտպանության: Անկախ հեռավորությունից ամեն հայորդի իր նյութական, թե բարոյական սատարումով, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերով շտապում է լինել Արցախի կողքին, Արցախի զինվոր: Առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության այս ոգին է զորավոր այն ուժը, որ մեր ժողովրդին դարձնում է աննկուն ամեն տեսակ փորձությունների առաջ: Այս ոգին ինքնաբուխ է, մարդկային որևէ ջանք ի զորու չէ նման ոգևորություն ստեղծել: Միայն հավատքից ծնված նվիրումը կարող է այսպիսի ներշնչում առաջացնել հոգիների մեջ: Այս ոգին մեր ժողովրդի ինքնության նկարագիրն է, դիմագիծը, որի շնորհիվ դարերի հողմերին հանդիման գոյատևել է, գտել վերածնվելու ուժ և ստեղծելու, արարելու եռանդ:
Անկախության 25 տարիներին մենք ականատես ենք Արցախի իրական վերածննդին: Ականատես ենք, թե ինչպես Արցախի հայությունը իր աշխատանքով ու վաստակով շենացնում է հայրենի երկիրը, կառուցում է իր ազատ նոր կյանքը, բարձրացնում է իր եկեղեցիները, իր դարավոր սրբավայրերը, ապրում քրիստոնեական արժեքներով, մարտնչում խաղաղության ու արդարության համար:
Արդար է մեր պայքարը, սիրելիներ: Մեր ժողովուրդը զենք է բարձրացնում իր հայրենիքի, իր ազատ և խաղաղ կյանքի համար: Այս գիտակցությամբ են հայ մայրերը պատերազմ ճանապարհում իրենց որդիներին, կինը՝ ամուսնուն, քույրը՝ եղբորը: Աստծո ողորմությամբ մենք 25-ամյա ազատության սերունդ ունենք այսօր, երիդասարդություն, ովքեր անձնվիրումով միանում են մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի պաշտպանության պայքարին, մեր ժողովրդի խաղաղ ու բարօր կյանք կերտելու ջանքերին: Ազատ ապրելու իր արդարությունը Արցախը և նրա հետ մեր ողջ ժողովուրդը պիտի շարունակի պաշտպանել մինչև հաղթական ավարտ, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում: Եվ թող Աստված շուտով արժանացնի այդ օրվան` նայելով մեր ժողովրդի հավատքին, նվիրումին, ազգաշեն ու հայրենանվեր գործերին, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա» (Սղմ. 10. 8):
Արդարություն և Ճշմարտություն է Արցախի ազատությունը: Արդարություն և Ճշմարտություն է Արցախի հաղթանակը:
Արդ, ամուր ու անսասան մնանք հավատքի մեջ. հավատքի մեջ, որ Աստված մեզ հետ է: Պահպանենք մեր միաբանությունը, պահենք մեր զգոնությունը: Սիրենք միմյանց, մեր ուժը մեր եղբայրության ու միասնության մեջ է: Մեր հույսը նախ մենք ենք և մեր Աստված: Ամենքս՝ ի զոհողություն ի սեր հայրենիքի, զոհողություն՝ ի սեր հայ ընտանիքների, զոհողություն՝ ի սեր մեր անկախության և ամենակարևորը՝ զոհողություն ի սեր Աստծո: Այսպես կարող պիտի լինենք պաշտպանել և միջազգային ճանաչման առաջնորդել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու արդար իրավունքը:
Վերստին Մեր գնահատանքը և օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ զավակներ, Հայոց բանակի քաջ մարտիկներ, մեր զորակցությունը՝ Արցախի բարեխնամ իշխանություններին՝ ի գլուխ Նախագահ Տիար Բակո Սահակյանի, մեր խրախույսն ու քաջալերանքը՝ մեր Եկեղեցու բարեջան սպասավորներին, սիրելի առաջնորդ Պարգև Սրբազանին: Տոկունություն և հաղթություն ձեզ, քաջ արցախցիներ:
Ի խորոց սրտի Հայրապետիս աղոթքն է, որ Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր մեր զավակներին, երկնային լուսեղեն հարկերում ընդունի հոգիները մարտերում զոհված մեր զինվորների և խաղաղ բնակիչների, ոգու արիություն և սփոփանք շնորհի նրանց ընտանիքներին և հարազատներին: Թող Ամենակարողն Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին և համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի հայրենաշեն ջանքերը ազգիս, որ միշտ «հայրենյաց շողա արև»:
Թող Տիրոջ խաղաղությունը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ հետ և համայն աշխարհի, այսօր և միշտ. ամեն:


Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

21:53

Չենք հրաժարվելու հայոց պահանջատիրությունից. Ջահակիրներն այրեցին Թուրքիայի դրոշը

Չենք հրաժարվելու հայոց պահանջատիրությունից. Ջահակիրներն այրեցին Թուրքիայի...

21:09

Վթար՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 5 վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Վթար՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 5 վիրավորներից մեկի վիճակը ծանր...

19:06

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Ծառուկյան (Տեսանյութ)

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու...

15:49

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին...

15:23

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Նիկոլ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Նիկոլ...

15:09

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել. ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ. Սերժ Սարգսյան

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել. ես «սխալ» էի՝ լինելով...

10:24

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես...

10:09

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:48

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի մասին

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–ԵՄ...

09:36

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար. «Միասնության թևեր»

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար. «Միասնության...

09:03

Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան

Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել....

13:49

Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը. Թաթոյան

Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական...

13:42

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

13:40

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան...

11:45

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է վարչականորեն կազմաքանդել. Տեր Մակար

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է...

11:13

Ի՞նչ է ասել Թաթոյանը ԵՄ դեսպանին. ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․փաստեր

Ի՞նչ է ասել Թաթոյանը ԵՄ դեսպանին. ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն...

10:45

«Ադրբեջանից որևէ առաջարկ չենք ստացել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանին

«Ադրբեջանից որևէ առաջարկ չենք ստացել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ Ռուբեն...

10:26

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների...

09:45

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44