Քրիստոսապա՛շտ և ազգապա՛հ հայրենակիցներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան Եռատոնի փառավոր հաղթանակների առթիվ և մաղթում անընդհատ հզորացող ու պաշտպանված պետականություն, մշտապես մարտունակ հայոց ազգային բանակ, հայկական անկոտրում միասնություն ու անհաղթահարելի կամք, հայոց ոգու անխորտակելի թռիչք, միասնական Հայրենիք և անսասան հավատք առ Աստված: Եռատոնն սկսվում է մեր հերոս նախնիների բազում հաղթանակներով, հայրենիքի համար կյանքով հատուցելու երդման հիշողություններով, կրկին նշանավորելով հայոց մտքի ու բազկի միասնության հաղթանակները: 1945թ. մայիսի 9-ին մեր հայրերն ու պապերը Երկրորդ համաշխարհայինից տուն վերադարձան ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած մեծ հաղթանակով, հաղթանակ, որը հայոց սահմաններից ընդմիշտ վտարեց թուրք բարբարոսին... Փա՛ռք ու պատի՛վ նրանց անմոռաց հիշատակին... 1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը արծիվ հայորդիներն ազատագրեցին բերդաքաղաք Շուշին… Հազար փա՛ռք Շուշի բերդաքաղաքն ազատագրող քաջաց քաջերին... Նույն թվականին ձևավորվեց ԼՂՀ պաշտպանության բանակը, որի սահմաններ չճանաչող քաջությունն ամուր ու հաստատուն է պահում հերոսական Արցախ աշխարհի սահմանները... Կեցցե՛ ԼՂՀ հերոսական բանակը.. Փա՛ռք մեր ժողովրդին, նրա փառավոր անցյալին, Վարդանանց պատերազմի «Մահ իմացյալ անմահներին», նրանք մայիսյան ճակատամարտում ամրագրեցին Հայրենիքի և Աստծո հավերժությունը: Կրկին շնորհավորելով դժվար փորձություն անցած մեր հպարտ և անկոտրում Մեծ ժողովրդին՝ մենք՝ մեր ավագների փորձի երդվյալ ժառանգորդներս, կոչ ենք անում բոլորին համախմբվել հայոց պետականության դրոշի շուրջ, անխոցելի ու հզոր պահել մեր Հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն: Հաղթարշավների շքերթը փառաբանում ենք մայիսի 28-ին Հայոց առաջին հանրապետության կազմավորման պատմական արժեքավոր իրադարձությամբ և ասում. «Դու հավե՛րժ ես, ի՛մ Հայաստան»... Հարգանքով՝ «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «ՀայոցԱրծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02