ՀՀ գյուղատնտեսությաննախարար ԻգնատիԱռաքելյանն այսօր հանդիպել էսուպերէլիտային և էլիտայինցորենի սերմարտադրողներիհետ`Հայաստանում սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերի իրականացման ընթացքն ու առաջիկա խնդիրներըքննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացմանը, բերքատվության բարձրացման նպատակով որակյալ սերմացուի արտադրությանը, սերմերի ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ոլորտում գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի ներդրմանն առնչվող և այլհարցերի: Քննարկվել է նաև ներկրման համար առավել նպատակահարմար սուպերէլիտային սորտերի սերմերի հարցը, ցանքաշրջանառության ապահովման համար ձեռնարկվող միջոցառումները:
Քննարկումների արդյունքում առանձնացվել են սերմնաբուծության ոլորտի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող առանցքային կետերը, այդ թվում` հացահատիկի մշակության կարևորությունը ցանքաշրջանառության և պարենային անվտանգության ապահովման նպատակով, պետության աջակցության շարունակականությունը` ուղղված ոլորտի զարգացմանը, տեղական արտադրողների կողմից սելեկցիոն աշխատանքների կազմակերպումը, մեխանիզացիայի պարկի վերազինման անհրաժեշտությունը, ապահովագրության մեխանիզմի մշակումը, պայմանագրային հիմունքներով գնային քաղաքականության կարգավորումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի ազատումը ԱԱՀ-ից:
Նախարարն առաջարկել է հաշվարկել և Աշոտ Հարությունյանին ներկայացնել 2017 թվականի գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ ցորենի և այլ սերմերի պահանջարկը, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել նման ձևաչափով հանդիպումներ` ընթացիկ խնդիրները քննարկելու և օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02