ԱԺ-ն քննարկում է «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել:
«Առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձի և նրան փոխկապակցված անձանց մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ինչպես նաև երբ ապօրինի հարստացման հիմք հանդիսացող այլ հատկանիշները բացակայում են»,-ասաց նա:
Նախարարն ասաց, որ մանր խախտումների հետևից չեն գնա, և միջազգային փորձը կկիրառեն՝ սահմանելով միջինացված թիվ:
«ՀՀ-ում սահմանել ենք հայտարարագիր ներկայացնող ամենաբարձր և միջին պաշտոնյայի համար միջինացված թիվ՝ 6 ամսվա տրամաբանությամբ»,-ասաց նա:
Նշենք, որ ապօրինի հարստացման էական չափ է համարվում 5 մլն դրամը գերազանցող շեմը:
Նախարարը նաև ներկայացրեց հայտարարագիր ներկայացնող սուբյեկտները: «Ապօրինի հարստացման սուբյեկտ դիտարկել ենք հայտարարագիր ներկայացնող պաշտոնյային, այսինքն՝ այն անձին, ով «Հանրային ծառայության» օրենքին համահունչ ներկայացնում է հայտարարագիր և նրան հարակից անձանց շրջանակներին»:
Նախարար Հովհաննիսյանը նշեց, թե այս պահին շրջանակը լայնացնելու հնարավորություն քննարկվում է և ներկայացրեց նախատեսվող սանկցիան, ըստ որի՝ առաջարկվում է ապօրինի հարստացման համար սահմանել ազատազրկումˋ առավելագույնը 3 տարի ժամկետով, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:
Նախարարը նշեց, թե ամենավիճելին ապօրինի հարստացման ապացուցման բեռի և անմեղության կանխավարկածի հարաբերակցությունն է:
«ՀՀ նոր Սահմանադրությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը, կարող են լինել իրավիճակներ, երբ ապացուցող բեռը դրվում է ոչ թե իրավասու մարմնի վրա, այլ համապատասխան մարմնի վրա: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է պարտականություն, որ ապացուցի, որ պաշտոնատար անձն ունի գույքի ավելացում կամ ունի պարտավորությունների ակնհայտ նվազում, որոնք չի համապատասխանում օրինական հայտարարագրած եկամուտներին»,-ասաց նա:
Ի դեպ, նախագծով նախատեսվում է, որ այսուհետ պաշտոնատար անձինք պարտավոր կլինեն հայտարարագրել 2 մլն դրամը գերազանցող փոխառությունների ստացումն ու հանձնումը, դրանց դիմաց վճարների ստացումն ու հանձնումը, դրամական միջոցների նվիրատվությունը, ձեռնարկատիրական գործունեությունից, գույքի օտարումից եկամուտի ստացումը, իսկ վարձակալության դիմաց վճարների ստացումը կատարել անկանխիկ:
tert.am
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02