Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը հերթական անգամ այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և Երևանի քաղաքապետի կողմից առավել կարիքավոր 125 շահառուների տրամադրել դրամական աջակցություն: Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին` Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ու քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են, իսկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է քաղաքապետին:
Հատկանշվել է նաև փաստը, որ քաղաքապետարանը սերտ համագործակցություն է ծավալել ինչպես շահառուների, այնպես էլ ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ: Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ու Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն իրենց և շահառուների անունից երախտիքի խոսք են հղել Երևանի քաղաքապետարանին՝ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի ու լուծված խնդիրների համար` առանձնահատուկ շեշտելով Երևանի քաղաքապետի հոգատար վերաբերմունքը: Ռուզաննա Զաքարյանը Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ ոլորտի դեռևս չլուծված խնդիրներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթությունների թվում և քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աստիճանական լուծում կստանան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02