«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում երեք գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից, Արծվիկ Մինասյանը կարևորելով երեք կառույցների իրականացրած համատեղ նպատակային աշխատանքները, միևնույն ժամանակ առաջնային է համարել տեղի բնակչության հետ բացատրական, կանխարգելիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը հայտնել է, որ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը թույլ կտա հետագայում անցնել կառավարելի, օրինական ձկնորսության թույլտվությանը և դրան համապատասխան պահպանության ուժեղացված նոր համակարգի ներդրմանը: Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը ներկայացրել է Սևանա լճի հարակից տարածքներում և ողջ հանրապետությունում իրականացվող աշխատանքների արդյունքները, հայտնելով, որ բացահայտվել են սիգի ապօրինի վաճառքի դեպքեր և նյութերը հանձնվել են իրավապահ մարմիններին: Տեղեկացվել է, որ որսի րգելքի առաջին 12 օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մոտ 1300 «սիգ» տեսակի ձուկ: Տեսչության պետի տեղակալը հանգամանալից ներկայացրել է լճի հարակից համայնքների բնակիչների հետ տարվող բացատրական աշխատանքների ընթացքը: ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ գնդապետ Աղասի Կիրակոսյանը նշել է, որ արդեն 6 տարի է ինչ համատեղ միջոցառումներ են իրականացվում ձկան որսի արգելքի շրջանում և այս տարի դրանք ավելի արդյունավետ և խիստ են, նախորդ տարիներին նման արդյունքներ չեն արձանագրվել: ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, Բնապահպանական պետական տեսչության և «Սևան» ազգային պարկի հետ միասին, արգելքի 10 օրվա ընթացքում Հանրապետության ողջ տարածքում արձանագրել է 14 դեպք, ինչի արդյունում առգրավվել է 743 հատ ապօրինի վաճառվող Սիգ տեսակի ձուկ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին եղել են բացահայտումներ, երբ միայն մեկ արձանագրած դեպքով առգրավվել էր 1000-ից ավել ձուկ: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը նշել է, որ պարկի և մասնաճյուղերի աշխատակիցների կողմից իրականացվում է շուրջօրյա հսկողություն լճի ափամերձ տարածքներում: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների հետ միասին Սևանա լճի վրա իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց և մեկ ռետինե նավակ: Իրականացված միջոցառումների արդյունքում միայն Սևանա լճում և նրա հարակից տարածքներից արգելքի ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել է 430 հատ սիգ տեսակի ձուկ, ինչը հանձնվել է մանկապարտեզներին, մանկատներին և տուն ինտերնատներին: Նախապատրաստվել են նյութեր և ուղեկցող գրություններվ հանձնվել են ոստիկանության բաժիններին: Խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են նաև տեղի համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարների անմիջական հորդորով համայնքների բնակիչները դուրս են հանել իրենց լողամիջոցները լճից և զերծ են մնում ապօրինի ձկնորսությունոից: Խորհրդակցությունում նշվել է, որ Սևանա լճի հարակից համայնքների բնակիչները հիմնականում արձագանքել են ՀՀ բնապահպանության նախարարության կոչին և տեղում միջոցառում իրականացնող աշխատակիցների հորդորներին և ձեռնպահ են մնում ապօրինի ձկնորսությունից, բայց նաև արձանագրվել է, որ դեռ ապօրինի ձկնորսության դեպքեր կան: Բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել որ երեք կառույցների համատեղ միջոցառումների ավելի ինտենսիվացումը և հասարակության հետ բացատրական աշխատանքը կտան ակնկալվող արդյունքները, ինչը դրականորեն կարտահայտվի սիգի պաշարների և ընդհանրապես լճի էկոլոգիական վիճակի վրա, որը իր հերթին նախադրյալներ կստեղծի տեղի բնակչության սոցիալական խնդիրները լուծելու համար:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02