2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի հրավերով այցելեց քաղաք Մոսկվա:
Պատվիրակությունը գլխավորում էր կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:
Պատվիրակության կազմում էին կրթահամալիրի պետի տեղակալ կադրերի և անձնակազմի գծով, ոստիկանության գնդապետ Գարեգին Մալխասյանն ու կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանական ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը նոյեմբերի 30-ին մասնակցեց ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի կողմից կազմակերպված «Երիտասարդների իրավական դաստիրակություն` ընտանիք և հասարակություն» թեմայով միջազգային համաժողովին, որտեղ ելույթով հանդես եկավ դոցենտ Ա. Սարգսյանը:
Հաջորդ օրը տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ի. Ա. Կալինիչենկոյի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ. Կ. Վարյանի հանդիպումը, որին հաջորդեց կրթական հաստատությունների միջև համագործակցության արձանագրության ստորագրումը:
Այնուհետև հյուրընկալող կողմը մանրամասն ներկայացրեց իրենց բուհի կառուցվածքը, նյութատեխնիկական բազան, կրթական ծրագրերը և զարգացման հեռանկարային ուղղությունները:
Դեկտեմբերի 5-ից 8-ը կրթահամալիրի պատվիրակությունը հյուրընկալվեց ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ արժանացավ ջերմ ընդունելության:
Համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ. Ա. Կուդինի ուղեկցությամբ շրջայց կատարվեց տարածքով, որի ընթացքում ներկայացվեց բուհի գործունեությունը ստեղծման օրվանից մինչ օրս:
Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացավ համագործակցության արձանագրության ստորագրման արարողությունը, որի ավարտին կողմերը ընդգծեցին արձանագրության անհրաժեշտությունը` հետագա փոխշահավետ գործունեություն ծավալելու նպատակով:

18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02