Հայաստանում 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված է 95.8 հազար աշխատանք փնտրող, որոնցից 80.8 հազարը` շուրջ 84.4 տոկոսը, գործազուրկ է։ Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն` ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.2 և 5.6 տոկոսով:
«2016 թվականին առաջխաղացում կա զբաղվածության ոլորտի ծրագրերի և տեղավորումների քանակով: Այս ցուցանիշների աճը բացատրում եմ զբաղվածության ակտիվ ծրագրերի բազմազանությամբ և այն հանգամանքով, որ վերջիններում ավելի շատ մարդ է ընդգրկվել: Այդ ծրագրերում հիմնական պայմաններից մեկը տարածքային կենտրոններում հաշվառված լինելն է»,- ասաց Մանգասարյանը` հավելելով, որ գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է 73.98 հազար անձ կամ 91.6 տոկոս:
Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.6 տոկոսը կամ 19.1 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6 տոկոս են կամ 2.9 հազար մարդ: Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը դեկտեմբերի 12-ի դրությամբ կազմում է 13 հազար, որն աշխատանք փնտրողների 13.6 տոկոսն է: Նրանցից 1038-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Ծրագրերում ընդգրկվածների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16 հազար 592 աշխատանք փնտրող: Նրանցից 7 հազար 927-ն ապահովվել են սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքով: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի տեղավորվածների թվաքանակն աճել է 5.1 տոկոսով:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02