ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության որոշմամբ` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեԼ Է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Հարգելով և գնահատելով մ եծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, թարմ խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր փորձով, անցած ուղիով և մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի թատրոնին»,-նշեց նախարարը:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` թատրոնի հիմնադիր և իրենց ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո անհնար էր թվում այլ գեղարվեստական ղեկավարի առկայությունը, քանի որ նրա դերը չափազանց մեծ էր իրենց կյանքում: «Կարծում եմ` գտել ենք այն ճիշտ մարդուն, ով կարող է ստանձնել այդ ծանր բեռը: Շնորհավորում եմ Վիգեն Չալդրանյանին և ցանկանում ասել, որ շատ սպասելիքներ ունենք իրենից»,-շեշտել է տնօրենը:
«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Այս ստեղծագործական խմբի հետ ցանկանում եմ ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով: Այդ առաքելությունը կարող եմ իրականացնել յուրաքանչյուրիդ աջակցությամբ»,-ընդգծեց Չալդրանյանը:
Նոր գեղարվեստական ղեկավարն ասաց, որ քաջ ծանոթ է թատերախմբի անդամների մեծամասնության հետ և կարծում է, որ լավագույններն են ներգրավված այնտեղ: «Ցանկանում եմ, որ Համազգայինը դառնա առողջ, մրցունակ թատրոն: Ինձ համար թատրոնն առողջարան է. հանդիսատեսը պետք է դիտի ներկայացումը, առողջանա և գնա իր մյուս գործերին, եթե այդպես չէ, ապա այն չի ծառայում իր նպատակին»,-նշեց նա:
Խոսելով թատրոնի շենքի մասին`Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ հարցը քննարկման փուլում է, և իրենք արդեն տարբերակներ ունեն, սակայն որոշումը դեռ հաստատված չէ, այդ իսկ պատճառով ինքը չի ցանկանում մանրամասներ ներկայացնել:
Նոր գեղարվեստական ղեկավարը չցանկացավ մանրամասն ներկայացնել թատրոնի հետ կապված իր ծրագրերը, սակայն նշեց, որ պատրաստվում է անդրադառնալ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասականների ստեղծագործություններին:
Չալդրանյանի խոսքով` ինքն իսկապես երջանիկ է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար և մեծ պատասխանատվություն է զգում ինչպես թատերախմբի, այնպես էլ հանդիսատեսի առաջ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02