ARM | RUS |

Մեզ ամեն գնով խաղաղություն պետք չէ, պետք է արժանապատիվ խաղաղություն. Շարմազանովը հակադարձում է Տեր-Պետրոսյանին

19.12.16 | 20:39

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրա մոտեցումներին և այն գնահատականներին, որ ԼՂ հարցի փուլային կարգավորումից բացի այլ առաջարկ (փաթեթային) երբեք սեղանին չի դրվել:

-Պարո՛ն Շարմազանով, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, վստահ եմ՝ ծանոթ եք, հիմնական շեշտադրումների հետ կապված ի՞նչ կարող եք ասել՝ համամիտ ե՞ք:

-Բնականաբար, ընդհանուր առմամբ, ընդդիմադրի գործչի ոչ ռադիկալ, չափավոր ելույթ էր՝ զերծ ծայրահեղական գնահատականներից: Ելույթում հնչած որոշ մտքերի հետ համաձայն եմ, որոշների հետ՝ ոչ: Իհարկե, համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ, որ պետք չեն ծայրահեղական-մաքսիմալիստական մոտեցումներ, որ պետք է պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, համամիտ եմ, որ նույնիսկ այսօրվա սեղանին դրված փաստաթղթով հնարավոր է բանակցությունների միջոցով հասնել խաղաղության: Որ պետք է սատարել Սերժ Սարգսյանին այս հարցում: Եվ ասեմ, որ սրանով ինքը հստակ ընդունում է, որ այսօրվա դիվանագիտությունն առնվազն չի տապալվել:

Իսկ համաձայն չեմ Շվեյցարիայի ու մոնղոլների հետ կապված, ղարաբաղյան հարցի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տեր-պետրոսյանական գնահատականներին և այլն:

-Համամի՞տ եք, օրինակ, ՀՀ առաջին նախագահի այն գնահատականի հետ, որ «18 տարի առաջ, ես խոսում էի այն մասին, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում չկա փուլայինից տարբեր այլ տարբերակ, ասում էին՝ կա»։

-Հարգարժան 1-ին նախագահը արտահայտեց ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, ինչպես նաև՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր դիրքորոշումը: Կարելի է Տեր-Պետրոսյանի շատ մտքերի հետ չհամաձայնել, բայց չհամաձայնել՝ արձանագրելով, որ գործ ունենք պրոֆեսիոնալ, ռացիոնալ, փորձառու ու խելացի գործչի հետ: Եվ ես չէ, որ պետք է գնահատեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական կշիռը, բայց, այդ ամենով հանդերձ, պետք է նրա ասածների մասով որոշակի գնահատականներ տալ:

Բնականաբար, չէի սպասում, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը փոխելու է: Եվ իմ մոտ տպավորություն է, որ հարգարժան առաջին նախագահը ցանկացած լուրջ առիթ բաց չի թողնում իր օպոնենտներին, հանրությանը ցույց տալու, որ 97-ին ինքը ճիշտ էր: Ես այդ ժամանակ ուսանող եմ եղել, չեմ կարող ասել` ճիշտ էր, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ ես այն կարծիքին եմ, որ այն ղեկավարը, որը վստահ է, որ ճիշտ է, պետք է մինչև վերջ գնա:

-Ինքը ասում է, որ 97-ի ու հիմա սեղանին դրված փաստաթուղթը նույնն է:

-Սրանք տարբեր փաստաթղթեր են, և այն, ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանը, իմ համար էլի ընդունելի չէ, քանի որ սրանք լրիվ տարբեր են. 97-ի փաստաթղթով՝ պարտադիր կամարտահայտության մասին, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ, խոսք չի եղել: Թող բացեն, նայեն: Այն ժամանակ խոսքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերի մասին էր, ընդհուպ մինչև Արցախի ինքնավարության Ադրբեջանի կազմում:

Ամենակարևորը՝ ի՞նչ է ասում Տեր-Պետրոսյանը. ասում է՝ պետք է գնալ փոխզիջման, այս անել, այն, այն, բայց չի ասում՝ ով է դրա համար մեղավոր: Ես էլ հետևյալ հարցն ունեմ. «Երբ Դուք ասում եք, որ Իլհամ Ալիևը ռացիոնալ գործիչ է, Դուք հաշվի եք առնում Ալիևի միայն հռետորաբանությո՞ւնը, թե՞ մոռացել եք իր գործունեությունը: Մասնավորապես՝ ապրիլյան պատերազմին հայ զինվորներին գլխատած ադրբեջանցի սպաների պարգևատրումը, Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, այն, որ առավոտից իրիկուն ասում է, որ Գորիսն ու Երևանը ադրբեջանական տարածք են, եթե հայերը իրենց խելոք չպահեն, մի օր կվերականգնենք պատմական արդարությունը»: Մենք, հայտնի ֆիլմի հերոսի նման, չոքեչոք պետք է գնանք Ալիևի քո՞վը… Մեզ ամեն գնով խաղաղություն պետք չէ, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն: Եվ եթե հարգարժան առաջին Նախագահը խոսում է փոխզիջումների մասին, ինքը պետք է, նախ, նշեր, որ փոխզիջումների պատրաստ չէ Ադրբեջանը: Եվ այն, որ այսօր չկա փաստացի բանակցային գործընթաց, դրա մեղավորն Ադրբեջանն է:

Կամ, խոսում է հայ-թուրքական հարաբերություններից, և այն, ինչ առաջարկում է` առանց նախապայմանների հարաբերություններ և այլն, ապա, իհարկե, սա բնական է:

Եվ հենց դրան է ուղղված եղել 2009-ին Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականից սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ավարտվեց Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ: Բայց այստեղ մի բայց կա. այդ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի իշխանությո՞ւններն էին մեղավոր, որ Էրդողանն ու Դավութօղլուն այն ժամանակ չվավերացրեցին:

Ավելին՝ ասում է՝ «ղարաբաղյան հարցը հենց լուծենք, հայ-թուրքական հարցը միանգամից կլուծվի»: Հարց եմ տալիս՝ ղարաբաղյան խնդիրն ամեն գնով լուծելն իրեն ձեռնտո՞ւ է… Մենք դեմ ենք ղարաբաղյան խնդիրն ամեն գնով լուծելուն: Մենք ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծման կողմնակից ենք, որի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը: Բնականաբար` փոխզիջումների ճանապարհով: Մենք սուպեր, ուլտրա-պոպուլիստական ու հայրենասիրական կոչեր չենք անում, «ոչ մի թիզ» և այլն, հասկանում ենք, որ ցանկացած հարցում պետք է գնալ փոխզիջումների և մենք պատրաստ ենք փոխզիջումների: Բայց հարց ՀՀ առաջին նախագահին՝ ո՞րն է, ըստ Ձեզ, այս պահին Ալիևի փոխզիջումը: Թե՞ սա զիջում է:

Եվ նաև հարց` այդ որտե՞ղ է ինքը տեսել Հանրապետական կուսակցությունում փոխզիջմանը պատրաստ չլինել, որ մենք հայկական-թուրքական հարաբերություններում նախապայմաններ ենք դրել, որտե՞ղ է ինքը տեսել նույն իշխանության մեջ մինչև Բաքու գնալու և մի քանի շրջան գրավելու նկրտումներ: Եվ մեր ու իր տարբերությունը, կրկնում եմ, նրանում է, որ ինքն ասում է՝ ես կգնամ խաղաղության, մենք ասում ենք՝ գնանք, եղբա՛յր, բայց Ադրբեջանն ասում է՝ 7 շրջանից դուրս արի. կամ գնանք՝ Էրդողանին ասենք՝ ախպեր, արի սահմանները բացի՞: Քննարկել ենք, առանց նախապայմանների գնացել ենք, դրանից հետո ՀՀ Նախագահը ասել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Հիմա Հայաստանը կարո՞ղ է գնալ Թուրքիա, գնդակը այնտեղից վերցնել, բերել: Ո՞րն է Թուրքիայի քայլը, մենք մերը կատարել ենք:

Եվ իմ համար ամենազարմանալին այն էր, որ չնշեց, որ Ադրբեջանն է մեղավորը, բանակցությունների «տորմուզը»:

-Բայց Ալիևի վերաբերյալ ինքն էլ ռացիոնալ գնահատական տվեց՝ ասաց, որ եթե պատերազմ սանձազերծի, պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի:

-Դա ռացիոնալ գնահատական չէր, բա ի՞նչ պետք է ասեր՝ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, հայերը պետք է պարտվե՞ն: Եթե Հայաստանում որևէ գործիչ, լինի ՀՀ առաջին նախագահը, լինի Էդուարդ Շարմազանովը, ասի նման բան, ապա դա կլինի քաղաքական ինքնասպանություն: Տեր-Պետրոսյանն այնքան խելացի մարդ է, որ նման արտահայտություն չէր անի:

Երրորդը, որի հետ համամիտ չեմ, վերաբերում է «ազգ-բանակին, որ Իսրայելը, շրջապատված լինելով արաբական աշխարհով, ապրում է վտանգի մեջ, մենք՝ոչ, ու իրենց մոտ ազգ-բանակը արդարացված է, մեզ մոտ՝ ոչ»:

-Իրենք, ասաց, որ 6 պատերազմ են մղել:

-Մենք քանի՞սն ենք մղել, ինչի՞ պատերազմը պատերազմ հայտարարելո՞վ է: Ապրիլյան պատերազմին Թուրքիան քանի՞ հայտարարություն արեց՝ 5 հատ: Երբ Թալիշում խաղաղ բնակիչներին մորթում էին, Թուրքիան ասում էր, Չավուշօղլուի հայտարարությունն եմ մեջբերում հարգարժան Տեր-Պետրոսյանի համար, ասում էր՝ օսմանցի թուրքը կընկնի, բայց մենակ չի թողնի եղբորը, մենք մինչև վերջ Ադրբեջանի հետ ենք: Նույն հայտարարությունն արեց Էրդողանը, Յլդըրըմը: Այսինքն՝ էլ ի՞նչ պետք է անեն՝ զենքը տալիս են, փողը տալիս են, քաղաքական աջակցությունը՝ նույնպես: Սահմաններն էլ փակել են: Իմ կարծիքն այն է, որ մենք ապրում ենք պանթյուրքիստական աշխարհում, և ՀՀ-ն օազիս է քրիստոնեական` շրջապատված թուրքական 2 երկրներով: 90-ականներին Օզալի, Դեմիրելի հայտարարությունները նայեք, երբ Նախիջևանի ու Թուրքիայի միջև կամուրջ էին կառուցում և Դեմիրելը հայտարարեց` այս կամուրջը պետք է միավորի թուրքերին` Էգեյան ծովից մինչև Ալթայ: Եվ սրանից հետո ասել, որ Իսրայելն ունի մարտահրավերները, Հայաստանը չունի, Թուրքիան ինչ է արել, որ… Հա, շատ ուրախ եմ՝ փոխզիջում, ինչ անենք, ինքը ի՞նչ է առաջարկում: Տանք 7 շրջանը, նստենք, թող կարգավիճակը անորոշ լինի, էգուց էլ մի փոքր պատերազմ լինի, Թուրքիան էլի սահմանը փակի՝ ասելով, որ օսմանցի թուրքը երբեք չի թողնի ադրբեջանցի թուրքին:

tert.am


Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի...

18:34

Փաշինյանն ու Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փաշինյանն ու Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային...

18:25

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի...

18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր...

18:03

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության...

16:38

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի...

16:37

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ...

16:34

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է...

16:23

Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների հետ

Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների...

12:46

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ Մանուկյան

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ...

12:13

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրը

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել...

11:48

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման...

11:18

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ակնկալում եմ՝ հրաժարական կներկայացնի. Ղազարյան

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին,...

11:16

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես...

10:12

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և...

09:35

«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն է

«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն...

09:23

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02