ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 20-ին Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ: Կողմերն ընդգծել են, որ ՀՀ Նախագահի` ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղված երկուստեք աշխատանքների իրականացման կարևորությունը:
Նախարար Սուրեն Կարայանը Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության համատեքստում ներկայացրել է Հայաստանի համար գործող արտոնյալ առևտրային ռեժիմները, այդ թվում` «Արտոնությունների ընդհանրացված համակարգերը» (GSP), «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգը» (GSP+): Ներկայացվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագրերի կնքման ուղղությամբ մի շարք երկրների հետ տարվող բանակցությունների ընթացքը` մասնավորապես Իրանի, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ: Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ էմիրատական ներդրումները Հայաստանում հատուկ կլինեն ուշադրության ներքո. Հայաստանի զարգացման հիմնադրամում կստեղծվի մեկ պատուհան էմիրատական գործարարներին աջակցելու նպատակով: Հայակական պատվիրակությունը էմիրտական կողմի ուշադրությանն է ներկայացրել ներդրումային 32 ծրագիր:
ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Կարայանին այցի համար` նշելով, որ պատրաստակամ է` խորացնելու ՀՀ-ԱՄԷ առտրատնտեսական կապերը: Էկոնոմիկայի նախարարը հետաքրքրվել է հայաստանյան տնտեսության մի շարք ոլորտներից` էներգետիկա, արդյունաբերություն, սննդամթերքի արտադրություն, ինչպես նաև մսամթերք և գյուղմթերք:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը գործընկերոջը նվիրել է հայկական արտարդության Armphone հեռախոսը:
Օրակարգային մյուս հանդիպումները`
***
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրեն Մուհամեդ Սուվաիդիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագերի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը էմիրատական կողմի մասնագետների հետ մանրամասն քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը:
***
Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրեն Խալիլ Ֆուլասիի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները, ներդրումային ծրագրերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի ներդրումային միջավայրը:
*** Այցի շրջանակներում Նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է նաև Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Էբրահիմ Ալ Մահմուդի հետ` քննարկելու 2017 թվականին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը: Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել մասնագետների միջև համաժողովի անցկացման ժամկետների, ձևաչափի և ոլորտների վերաբերյալ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02