Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Лентa.ру» կայքին, որի շրջանակում անդրադարձել է ռազմավարական ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներին:
Լրագրող Նիկոլայ Բանինը հետաքրքրվել է, թե ինչպես է նախարարը գնահատում ռուսական գործոնի նշանակությունը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում:
«Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում և երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևորագույն զսպիչ գործոն են հանդիսանում, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսմանը և նպաստում տարածաշրջանայիրն կայունությանն ու անվտանգությանը: Ռուսական ռազմաբազան ներառված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորախմբում: Ելնելով անվտանգության ապահովման համատեղ շահերից՝ մենք իրագործում ենք զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորում: Իսկ ռուսական ռազմաբազայի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ու ավիացիայի ստորաբաժանումներն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն՝ լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Շարունակելով իր խոսքը՝ նախարարը հիշեցրել է, որ 2010թ. ստորագրվել է միջպետական արձանագրություն, որով Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը երկարաձգվել է՝ 25-ից հասնելով 49 տարվա, այսինքն՝ մինչև 2044թ.:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ժամկետը երկարաձգելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02