ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն՝ 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար։
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 1971թ. ծնված Ա.Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2007 թվականի մայիսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 տարբեր հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։ Նա հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նախնական քննության տվյալներով՝ Վանաձորի բնակիչ Ա.Խաչատրյանը 2007թ. մարտի 3-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Աբովյան և Կալինինի փողոցների սկզբնամասում բախվել է նույն քաղաքի բնակիչ Ս.Եսայանի անձնական օգտագործման «ՈՒԱԶ» 452 մակնիշի ավտոմեքենային։ Ավտովթարի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Խաչատրյանն ընկերոջ հետ միասին բռնություն է գործադրել Ս.Եսայանի նկատմամբ, հրել և գցել նրանց գործողությունները կանխող Ս.Եսայանի մորը` Ս. Պողոսյանին:
Միջադեպը շարունակություն է ունեցել ժամեր անց։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա.Խաչատրյանը գնացել է Վանաձոր, տանից վերցրել առանց համապատասխան թույլտվության ձեռք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի 784805 գործարանային համարի ինքնաձիգը` ռազմամաթերք հանդիսացող թվով 27 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, և ժամը 22-ի սահմաններում վերադարձել Դիլիջան քաղաք, որտեղ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Ս.Եսայանի ուղղությամբ: Դեպքից հետո Ա.Խաչատրյանը դիմել էր փախուստի։
Մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու հիմքով 2007 թվականին կասեցված քրեական գործի վարույթը Տավուշի մարզային քննչական վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 17-ին վերսկսվել է։ Նույն օրը Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի դեկտեմբերի 18-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը վերհաստատելու մասին, ինչը բավարարվել է:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02