ARM | RUS |

Երևանի փողոցներից այսօր 2 անօթևան է ուղարկվել հոգեբուժարան

21.12.16 | 22:30

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական անօթևանների կացարանի ու Երևանի քաղաքապետարանի ջանքերով այսօր հոգեբուժարան է տեղափոխվել 2 անօթևան, որոնք հոգեկան առողջության խնդիրներով ձմռան ցրտին հայտնվել են փողոցում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի սոցապ վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Հարցին, թե քանի անօթևան է ցրտահարություն ունեցել այս տարի, քաղաքապետարանի ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ կացարանում այս տարի եղել են 16 անօթևաններ:

Վարչության պետի խոսքով՝ արդեն 2-րդ տարին է, ինչ քաղաքապետարանը չի ֆինանսավորում անօթևանների ծրագիրը, սակայն հետևում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանի աշխատանքներին, որն էլ անօթևանների խնդրով զբաղվող կառույցն է Հայաստանում: Հիմնադրամն աշխատում է պետության հետ տարեկան 56 մլն դրամ համաֆինանսավորմամբ ու կարող է պահել ընդամենը 100 անօթևանի:

Զաքարյանի խոսքով՝ 2011 թվականից մինչ այժմ ավելի քան 700 անօթևան է տեղափոխվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» կացարան: «Բայց այսօր ունենք 101 անօթևան, որովհետև կատարված աշխատանքների արդյունքում ինտեգրվել, ինքնուրույն կյանքի է վերադարձել շուրջ 277-ը: Նրանցից 15-ը ընտանիք է կազմել, հեռացել կացարանից, 23-ը տեղափոխվել է մարզեր, 96 անօթևան տեղափոխվել է ծերանոց: Ավելի քան 13 անօթևան տեղափոխվել է հոգեբուժարան: Դուրս գրվելուց հետո սոցապը նրանց տեղավորում է համապատասխան հաստատություններում»,-ասաց վարչության պետը:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը մինչդեռ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ «փողոցներում հանդիպող անօթևանները հիմնականում այն մարդիկ են, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ: Հոգեբուժարանը 21 օր պահում է, հետո հանում, դուրս է շպրտում»:

Ռուզաննա Զաքարյանն ասում է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անօթևաների հարցը պետք է լուծի առողջապահության նախարարությունը՝ սոցապի հետ, քաղաքապետարանն էդտեղ անելիք չունի: «Անգամ մոտենում ենք, փորձում ենք կոնտակտի մեջ մտնել, փորձում ենք պարտադրաբար օգնել այդ անձանց, որովհետև մարդիկ կան նրանց մեջ, որոնք կախվածություն ունեն թմրամիջոցներից և խմիչքից, խուսափում են կացարաններից, որտեղ արգելվում է նման բաներով զբաղվելը: Մուրացկանությամբ զբաղվողների խնդիր էլ կա: Հիվանդներին անմիջապես տեղափոխվում ենք բժշկական հաստատություններ, բայց կան մարդիկ, որ ինքնակամ լքում են կացարանը»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի կառավարությունը գումար չի հատկացրել 20 մահճակալով անօթևանների բաշխիչ կենտրոն ստեղծելու համար, չնայած որ որոշումը ընդունել է դեռ այս գարնանը։ Արդյունքում՝ անօթևանների մի մասը Հայաստանի ցրտաշունչ ձմեռը փողոցներում ու կանգառներում է անցկացնում՝ ցրտահարման հետևանքով անդառնալի վնաս հասցնելով սեփական առողջությանը ու վերածվելով հաշմանդամի:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» կացարանի տնօրենի համար անհասկանալի է, որ պետությունը, օրինակ Երևանի քաղաքապետարանը, կարող է տարեկան 220 մլն դրամ գումար հատկացնել թափառող շների դեմ պայքարին, իսկ անօթևանների համար ընդամենը 56 մլն դրամ է հատկացնում ու գումար չունի անօթևանների բաշխիչ կենտրոնը գործարկելու համար: «Ես ինքս էլ եմ զարմանում, որ տարեկան այդքան մլն դրամ տալիս են շների դեմ պայքարի կամ կենդանիների պահպանության համար, իսկ մարդկանց համար այդքան քիչ է հատկացնում»,- ասել էր տնօրենը:

Tert.am-ի հարցին, թե գումարների հատկացման առթիվ անարդարություն չի՞ տեսնում, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Կոռեկտ չէ համեմատության մեջ դնել: Յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր աշխատանք ունի իր ֆինանսական արժեքը, որը ձևավորվում է տվյալ ծրագրի իրականացման համար՝ կախված նախատեսվող աշխատանքների ծավալից»: Զաքարյանը նաև հավելեց, որ անօթևանների բաշխիչ կենտրոնի գործարկման դեպքում «բավական դյուրին կլինի իրենց աշխատանքը»: «Դա հրաշալի միջոց է լինելու և շատ կօգնի ծրագրին»:

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ 700 անօթևանից 103-ը նախկին բանտարկյալ է, ովքեր բանտերից դուրս գալուց հետո հայտնվել են փողոցում: Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատանքի է ընդունել 16 անօթևանի:


Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում

Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի...

18:34

Փաշինյանն ու Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փաշինյանն ու Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են տարածաշրջանային...

18:25

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի...

18:15

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր...

18:03

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության...

16:38

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի...

16:37

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ...

16:34

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է...

16:23

Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների հետ

Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների...

12:46

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ Մանուկյան

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ...

12:13

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրը

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել...

11:48

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման...

11:18

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ակնկալում եմ՝ հրաժարական կներկայացնի. Ղազարյան

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին,...

11:16

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես...

10:12

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և...

09:35

«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն է

«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն...

09:23

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02