Ըստ Gallup International ասոցիացիայի Հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված հետազոտության արդյունքների՝ Հայաստանում լավագույն ապահովագրական ընկերություն է ճանաչվել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն:
Նշենք, որ այս բնագավառում ընկերությունն արդեն 3-րդ տարին անընդմեջ է ստանում սպառողների ամենաբարձր գնահատականները և՛ Երևանում, և՛ մարզերում: Այս առիթով Gallup-ի տնօրեն Արամ Նավասարդյանն օրերս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանն է հանձնել «Հայաստանի լավագույն ապահովագրական ընկերություն 2016» դիպլոմը:

Իր շնորհավորական խոսքում Արամ Նավասարդյանը նշեց. «Ամբողջ Հայաստանի տարածքում անցկացված հարցումների արդյունքում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը գրանցում է ամենաբարձր արդյունքներն արդեն 3-րդ անգամն անընդմեջ: Ընկերությունն ունի շատ բարձր ճանաչողություն հասարակության շրջանում, տրամադրում է բարձր որակի ծառայություններ, ու սպառողը ճանաչում է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-նորպես իր բնագավառում լավագույնը»:

Ընդ որում` Gallup-ի տնօրենը շեշտեց, որ սպառողները կարևորում են սպասարկման բոլոր փուլերը` ինչպես պայմանագրերի ձևակերպումը, այնպես էլ հատուցման գործընթացը:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանն իր շնոհրակալական խոսքում մասնավորապես նշեց.

«Սա երկար տարիների հետևողական աշխատանքի և որակի բարձրացման գործընթացների արդյունք է: Ուզում եմ շնորհավորել թե՛ մեր հաճախորդներին, թե՛ անձնակազմին ու գործակալների բազմաթիվ բանակին, որովհետև բոլորն այս գնահատականի մեջ ունեն իրենց ուրույն ներդրումը»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02