Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց տոնական միջոցառում՝ «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ավանդական ստեղծագործական ծրագիր նախատեսված երեխաների համար: Ձմեռ Պապի ու Ձյունանուշի օգնությամբ երեխաները ստեղծեցին Ամանորի զարդարանքներ և տոնածառ, որը տեղադրեցին Կենտրոնի Այցելուների կենտրոնում:
Կրթական անվճար ծրագրին մասնակցեցին 5 տարեկանից բարձր ավելի քան հարյուր երեխա, ովքեր նախապես գրանցվել էին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և վառ զգացողություն։ Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, և մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը և վառ զգացողությունները հերթական անգամ փոխանցեցինք մեր երեխաներին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս միջոցառման շնորհիվ օգնել երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը և այս օրը վերածել անմոռանալի հեքիաթի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է իր բարի ավանդույթը՝ երեխաներին մասնակից դարձնելով Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշքին: Այս ստեղծագործական ծրագրի միջոցով փոքրիկները ոչ միայն վայելում են գալիք տոների բերկրանքը, այլև դառնում են դրա կերտողները՝ ստեղծելով համապատասխան զարդարանքներ և խաղալիքներ տոնածառի համար: Լիակատար ուրախությամբ և ջերմությամբ պարուրված՝ երեխաներն իրենց հետ տանում են ծրագրի ընթացքում ստեղծած տոնական պարագաներն ու Ձմեռ Պապի և Ձյունանուշի նվերները՝ Կենտրոնի ացելուներին թողնելով իրենց ստեղծած խաղալիքներով զարդարված յուրօրինակ տոնածառը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ ծրագրիը հովանավորելու համար», - մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02