2016 թվականի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, իրականացվել է խոշորացման 18 ծրագիր, որի արդյունքում 2016-ին 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 18 համայնք:
Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը. «Մշակվել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են ԱԺ-ի կողմից: Թվով 118 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 15 համայնք: Այսպիսով, իրականացվել է համայնքային խոշորացման 18 ծրագիր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 18 համայնք»:
Նախարարը հայտնեց, որ վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում։ Այս նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կտրամադրվի 8,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության կողմից կտրամադրվի 2,4 ԱՄՆ դոլար: Նախարարի խոսքով՝ խոշորացված համայնքները կստանան անհրաժեշտ տեխնիկա և մեքենաներ:
Անդրադառնալով էլեկտրոնային կառավարմանը՝ նախարարն ասաց, որ ՀՀ 792 համայնքներից 559-ում կամ համայնքների 70%-ում էլեկտրոնային եղանակով են շահագործվում տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներն. «Այս համակարգը նպաստում է ՏԻՄ-երի, դրանց աշխատակազմերի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլն: Ներկա դրությամբ համացանցային կայքեր ստեղծել են 195 համայնքապետարաններ: Թվով 21 համայնքապետարաններում գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: Թվով 28 համայնքներ, որոնց բնակչությունը կազմում է 10 000-ից ավելին, ապահովված են համայնքային նշանակության միջոցառումների առցանց հեռարձակումներ իրականացնելու հնարավորությամբ»,- նշեց նախարարը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02