Որպես սկզբունք պետք է ընդունենք, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել. տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրի զարգացումներին:
«Պետք է պատրաստվել շփման գծով և երկայնքով, բայց ոչ միայն, որովհետև նախ ներսում պետք է լինի այդ ուժը ու միասնությունը, ապա՝ անհրաժեշտ քայլերն ուղղել շփման գծի երկայնքով: Այնպես որ, թեև ցանկացած պահի կարող է սկսվել պատերազմ, բայց հավանականությունն այդքան մեծ չէ, որովհետև Ադրբեջանն ապրիլին տեսավ, թե իր նման ոտնձգություններն ինչ պատասխանի կարժանանան։ Չմոռանանք, որ Ադրբեջանը վազեց Մոսկվա, որ զինադադար հաստատվի»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ որքան պատրաստ լինենք, այդքան փոքր կլինի պատերազմ սկսելու հավանականությունը:
Կիրո Մանոյանի խոսքով՝ եթե բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չգործադրվեն՝ արդեն անիմաստ կլինի մյուս բաներից խոսել: Իսկ հիմնական խախտողն, ըստ նրա, Ադրբեջանն է: «Ադրբեջանը միշտ դժգոհ է, բայց եթե բանակցություններում որևէ բան պետք է փոխեն, դա կլինի նրա համար, որ գոհացնեն Ադրբեջանին և ոչ թե ՀՀ-ին։ Բայց չեմ կարծում, որ երկու տարում լինեն փոփոխություններ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը դեմ է առաջարկներին, և փոփոխության գնալը չպետք է լինի ինքնանպատակ:
Դրան զուգահեռ,ըստ Մանոյանի, մի քիչ ակտիվություն կլինի միջնորդ պետությունների կողմից՝ հաշվի առնելով այն, որ եռամսյակի ավարտին խորհրդարանական ընտրություններ են: «Կարծում եմ՝ եկող տարվա առաջին կեսին մեծ զարգացումներ պետք չէ ակնկալել, բայց հիմքեր կան ենթադրելու, որ տեղի կունենան աշխույժ բանակցություններ»,- ասաց նա:
Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Լևոն-Տեր Պետրոսյանի ելույթին և խաղաղության հասնելու համար զիջումների գնալու առաջարկին: Ըստ Մանոյանի՝ ՀՅԴ-ի տեսակետը հստակ է՝ ո՛չ առաջին նախագահի, ո՛չ երրորդ նախագահի մոտեցումներին համաձայն չեն: «Տեր-Պետրոսյանի դիտարկումը ճիշտ չէ, որ սեղանին 97-98թ-ի առաջարկն է, երկու դեպքում էլ մենք դեմ ենք՝ և՛ ներկայի, և՛ 97-98թթ-ի առաջարկածին։ Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որևէ փոխզիջում հայկական կողմից ոչ միայն անորոշ է, այլ վտանգավոր է»,-ասաց նա:
Մանոյանի խոսքով՝ բանակցությունները պետք է այնպես անցկացվեն, որ ի վերջո փոխզիջում տեղի ունենա, որը կլինի համարժեք և միաժամանակյա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02