ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Մեխակ Մ.-ի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:
Ընդ որում, քաղաքացին 14.11.2016թ.-ին քննվող քրեական գործի դատաքննության ժամանակ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին` քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսինքն` Մեխակ Մ.-ն պաշտոնատար անձին վերագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Մեխակ Մ.-ն ակնհայտ սուտ հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործով նախաքննություն իրականացրած՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սամվել Սամվելյանը, իբր, հարցաքննության ընթացքում ուղղորդել է իրեն՝ սպառնալով քրեական պատասխանատվության ենթարկել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննության ժամանակ, սակայն, Մեխակ Մ.-ն հայտնել է, որ քննիչ Ս.Սամվելյանն իրեն չի ուղղորդել և չի սպառնացել: Իրականում, իր կողմից հօգուտ ամբաստանյալների տրված ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների միջև հակասությունը պարզաբանելու նպատակով, նախընտրել է քննիչին մեղադրել հանցագործության կատարման համար:
Քննիչ Ս. Սամվելյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Փոխարենը հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02