Այսօր «Ես Կարոն եմ»խորագրով երթ է կազմակերպվում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, որի մասնակիցները սատարելով Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ կոչ են անում ապահովել նրա անվտանգությունը:
Երթի նախաձեռնողներիՖեյսբուքյան հաղորդագրության համաձայն այն կմեկնարկի կմեկնարկի ժամը 13:30-ին:
«Հավաքվում ենք Հանրապետության Հրապարակի Հայփոստի դիմաց մայիսի 11-ին, ժամը 13:00-ից, 13:30 կշարժվենք դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, 14:00 կսկսենք ակցիան»,-նշված է գրառման մեջ:
«Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր ելույթում հարգեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերին: Այդ ելույթից հետո, խորհրդարանական քննարկման ժամանակ, նա ուղղորդված ու նախապես մշակված հարձակման ենթարկվեց: Նրա հասցեին հնչեցին նաև հայ լինելու վերաբերյալ հայհոյանքներ ու ռասիստական այլ արտահայտություններ: Թուրքական սոցցանցերում արդեն կոչեր են հնչում Կարո Փայլանին Հրանտ Դինքի պես սպանելու մասին:
Կարո Փայլանի կյանքին վտանգ է սպառնում: Մենք մեր նախաձեռնությամբ ուզում ենք մեր աջակցությունը հայտնել հայազգի պատգամավորին, ով իր կյանքը վտանգի տակ դնելով Թուրքիայում խոսում է հայերի դեմ ցեղասպանության, հայապահպանության մասին: Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա: Այդ իսկ պատճառով մենք դիմելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
Նամակը հանձնելու ենք կարճատև ցույցից հետո: ՄԱԿ-ին պետք է հիշեցնել իր իսկ առաքելության մասին, ու ստիպել, որ իր անդամ պետություններն էլ ընդունեն ու իրականացնեն այն պայմանները, որոնք պարտավորվել են կատարել»,- մասնավորապես նշված է միջոցառման ծանուցման մեջ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02