Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Մենք տարվա արդյունքներով կարձանագրենք շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը մեր կանխատեսումներով կկազմի առնվազն 25 տոկոս»,-ասաց նա:
Չնայած դրան՝ նախարարն ասաց, որ այնուամենայնիվ այդ ցուցանիշները չեն գոհացնում, որովհետև. «Կայուն տնտեսական աճ ապահովելու համար գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը պետք է ներդնենք, որ ՀՆԱ-ի մեջ արտահանման ծավալները կազմեն առնվազն 40-50 տոկոս»,- ասաց նա:
Սուրեն Կարայանի խոսքով՝ առաջին հերթին շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը՝ ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների, և փորձելու են դիվերսիֆիկացնել արտահանումը՝ ըստ երկրների և ըստ ապանքնատեսակների:
Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր արտահանման ներուժ կա հարևան երկրների առումով, և կա չօգտագործված ներուժ:
Նախարարն ասաց, որ արտահանման աճը հայկական ապրանքատեսակների մասով է և այս տարին կամփոփեն արդյունաբերության ոլորտի 7 տոկոս աճով։
«Աճը եղել է ի հաշիվ հայկական ապրանքների: Վերջին երեք ամսում արձանագրել են 25 տոկոս աճ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի քանի անգամ ավելի է»,- ասաց նախարարը:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:02 11.09.26
11:45 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02