ՀՀ Նախագահի կարգադրությանը համահունչ բարեփոխվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մասնավորապես, առաջարկվում է գործարկել անկախ հանձնաժողով-դատարան ինստիտուցիոնալ մոդելը՝ օժտված համապատասխան գործիքակազմով: «Այս մոդելը կբացառի պատիժը կատարող հիմնարկի և անկախ հանձնաժողովի կողմից նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կբարձրացնի անկախ հանձնաժողովների արդյունավետությունը»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ պատճառաբանված որոշումների հիմքում: «Ընտրվել են հնարավորինս օբյեկտիվ և չափելի գործոններ, որոնք կարող են նվազագույնի հասցնել չափանիշները գնահատողի սուբյեկտիվիզմը»,- վստահեցրեց նախարարը:
Առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ ըստ էության բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները: Սա բխում է դատապարտյալի լսված լինելու և դատական պաշտպանության սկզբունքներից: Փոփոխության է ենթարկվելու նաև անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների կազմը: Մասնավորապես՝ անկախ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, ՀՀ Նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերից, ՀՀ փաստաբանների պալատից և հասարակական կազմակերպությունից:
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44