ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանին վերաբերող գործին գնահատական կտան իրավապահ մարմինները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը.«Ես այս պահին բացարձակ գնահատական չեմ տա դրան: Գործն իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում է և մենք գիտենք, որ գործը քննության ընթացքում է: Իրավական գնահատականը կտան իրավապահները»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ համակարգում կարևորագույն խնդիր կա՝ համակարգն ամբողջությամբ պետք է մաքրել այդ երևույթներից, որոնք դրսևորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում,և որոնց վերաբերյալ անընդհատ հնչել են մտահոգություններ. «Սակայն երբ առարկայական խնդրի մասին խոսք է եղել, երբևէ չի նշվել անուն, որպեսզի հնարավոր լինի իսկապես ազատվել նման երևույթներից»:
Հարցին՝ նախարարը կամ նախարարի տեղակալները, ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը չի՞ իմացել, թե ինչ է կատարվում նախարարությունում, և արդյոք դա միանգամից բացահայտեցին իրավապահները, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մի փոքր տեղեկացվածություն ունենայինք, նման բան հաստատ տեղի չէր ունենա, եթե մենք խոսում ենք երևույթի մասին»:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Վերջինս կալանավորվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02