Իրանագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև նախատեսվող ազատ առևտրի համաձայնագիրը շահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար էլ:
«Մինչ այժմ Հայաստանի և Իրանի միջև առևտրի բնագավառում կային խոչընդոտներ՝ կապված մաքսատուրքերի հետ, նույնը կարելի է ասել նաև ԵԱՏՄ-ի դեպքում: Հիմա արդեն բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, և նախատեսվում են երկու կողմերի միջև մաքսատուրքերի զրոյացում, որը փաստորեն շատ լուրջ քայլ կդառնա երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Վարդանյանը:
Նա նաև հիշատակեց, որ ազատ առևտրի իրականացման մասին խոսեցին և՛ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երևանում, և՛ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում: Իրանագետը մատնանշեց, որ կարծես թե նախանշվում է՝ 2017-ին նախատեսված է, որ համաձայնագիրը կստորագրվի:
Արմեն Վարդանյանի խոսքով՝ պետք չէ վատ համարել այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնում է ԵԱՏՄ-ի շրջանակներում: Ըստ նրա՝ Իրանը դժվար թե առևտրի ոլորտում առանձին Հայաստանի հետ համագործակցեր, քանի որ այստեղի շուկան շատ փոքր է նրա համար:
«ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներին արգելվում է առանձին ազատ առևտրի պայմանագիր կնքել․ դա Եվրասիական տնտեսական միության սկզբունքներից է, ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովը պետք է այդ հարցերը որոշի: Չնայած տեղյակ եմ, որ Ղազախստանը և Իրանը երբեմն այդ կետը շրջանցում են»,- նշեց Արմեն Վարդանյանը:
Իրանագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում Իրանի հետ ազատ առևտրի պայմանագրի կնքումն իսկապես ձեռնտու է: «Քանի որ ԵԱՏՄ շուկան 170 միլիոնանոց շուկա է, Ռոուհանին ցանկանում է համագործակցել նրա հետ»,- նշեց նա:
Անդրադառնալով ռուս-իրանական հարաբերություններին՝ Արմեն Վարդանյանը նշեց, որ գնալով դրանք զարգանում են: «Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները երկու տարում կտրուկ աճել են: Մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը՝ հազիվ 1 միլիարդ 200 միլիոն դոլար էր կազմում երկու երկրների միջև եղած ապրանքաշրջանառության ծավալները: Համեմատության համար ասեմ, որ Իրանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները մոտ 40 միլիարդի էին հասնում: Հիմա Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները կտրուկ աճել են»,- ասաց նա՝ նորից շեշտելով, որ Ռուսաստանն իր հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնում է Իրանի հետ:
Հարցին՝ Ռուսաստանին սերտաճած լինելը, ԵԱՏՄ անդամ լինելը մեզ օգնո՞ւմ, թե խանգարում է Իրանի հետ հարաբերություններում, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Մինչև ԵԱՏՄ մտնելն էլ Հայաստանի և Իրանի միջև եղած ապրանքաշրջանառության ծավալները մեծ չէին, վերջին տարիներին 300 միլիոն դոլարի շրջանակներում էր տատանվում: Հիմա եթե ազատ առևտրի համաձայնագիրը չստորագրվի, բան չի փոխվի։ Եթե հիմա կնքվի այդ պայմանագիրը, երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները կմեծանան: Այս առումով կարծես թե Ռուսաստանը խանդ չունի Հայաստանի նկատմամբ»:
Tert.am
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44