ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից դաշինքի անդամ երկրներին ուղղակի սպառնալիք չի տեսնում եւ կարեւորում է Մոսկվայի հետ երկխոսության պահպանումը: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է DPA-ն:
Ի պատասխան հարցին՝ 2017-ին ՆԱՏՕ-ին ով ավելի էական վտանգ կներկայացնի՝ Ռուսաստա՞նը, թե՞ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Սթորթենբերգը նշել է, թե «անիմաստ է Ռուսաստանը ԻՊ-ին համեմատելը», որը պատասխանատու է ՆԱՏՕ-ի երկրների մայրաքաղաքներում ահաբեկչությունների համար: «Մեր նպատակն է ԻՊ-ին ոչնչացնելը»,- հավելել է նա:
ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Սիրիայի հակամարտության հարցում միասնական որոշման գալու ՄԱԿ ԱԽ-ի անընդունակությունը միջազգային հանրությանը թուլացնում է: Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքն անհնար է համարում Սիրիայի իրավիճակին ռազմական միջամտությունը: «Առանց ՄԱԿ-ի հստակ մանդատի ռազմական ուժի կիրառումը միայն կխորացնի Սիրիայի հակամարտությունը եւ կհանգեցնի տարածաշրջանային ավելի խոշոր առճակատման»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը իր դաշնակիցներին եւ դաշինքի տարածքը պաշտպանելն է, ՆԱՏՕ-ն համաշխարհային ոստիկան չէ:
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի լիազորություններն ավարտվում են 2018 թվականին: ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող են նրա պաշտոնավարումը եւս մեկ տարով երկարացնել, սակայն նրա տեղն, ամեն դեպքում, 2019-ին թափուր կմնա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02