2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության եւ Գյումրի համայնքի միջեւ ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթեւեկության կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման եւ փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացմանենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում եւ Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:
Այս համատեքստում հայտնում ենք, որ 2016թ. մայիսի 11-ին ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրվել են վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրեր:
Վերոնշյալ համաձայնագրերով նախատեսված է Գյումրի համայնքի` որպես ծրագրի սուբյեկտի հետ ծրագրի իրականացման համաձայնագրի ստորագրում, որով կկարգավորվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցների փոխանցումը Գյումրի համայնքին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02