Խնկի օգտակար հատկությունները
Աստվածանշչում կա մի բաղադրատոմս, որի օգնությամբ կարելի է պատրաստել բուրավետ ծուխ: Այնտեղ ասվում է. «Եվ ասաց Աստված Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հավասար լինեն: Դրանք իրար խառնելով՝ մաքուր սուրբ խունկ կպատրաստես»:
Մաքուր կնդրուկը նույն խունկն է՝ անչափ հազվադեպ հանդիպող Boswellia ծառի խեժը, իսկ ստաշխը բուրավետ բալասանային ծառի զմուռսը:
Անուշաբույր քաղբանը հովանոցավորների ընտանիքին պատկանող մի բույսի կաթնահյութի սառած բյուրեղներն են, որոնք օժտված են ցավազրկող, միզամուղ ու սպազմոլիտիկ հատկություններով: Եղնգաքարը ոչ այլ ինչ է, քան Կարմիր ծովում բնակվող փափկամարմինների մի յուրահատուկ տեսակի խեցին, որը փոշիացված վիճակում դեռ հին ժամանակներից օգտագործվել է բժշկության մեջ:
Գիտնականները փորձել են պարզել, թե որոնք են աստվածաշնչյան խնկի իրական հատկությունները: Ուսումնասիրությունների արդյունքներն ապշեցուցիչ էին. Պարզվում է՝ խունկը հզորագույն իմունախթանիչն է:
Ստացվում է, որ երբ հոգևորականները խունկ էին ծխում հիվանդի մոտ, բժշկական տեսանկյունից ախտահանում էին տարածքն ու հիվանդի օրգանիզմը: Այդ ծուխը պարզապես ոչնչացնում էր բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները:
Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն: Խնկի ծխի մեջ պարունակվում են նյութեր, որոնք հաղթահարում են սթրեսը, օգնում են հաղթահարել նյարդային հյուծվածությունը, խուճապի նոպաներն ու անքնությունը:
Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությւոնը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»: Բացի այդ, դաոսները խորհուրդ են տալիս օգտագործել խունկը որպես կյանքը երկարացնող միջոց:
Ռուսիայում վանականներն օգտագործում էին խնկով թրմած ջուր, իսկ խնկի ծուխն օգտագործվում էր դիվահարությամբ տառապող հիվանդների բուժման համար, քանի որ խունկը, ինչպես և աղոթքները, ավելի շատ դեղամիջոց է հոգու համար, քան մարմնի: Բարձր ջերմաստիճանում խեժն արձակում է բիոկատալիզատորներ, որոնք նպաստում են գիտակցության «լայնացմանը»:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02