Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակն ասել է.«ՌԴ-ը չի ձգտում ԼՂ հակամարտության բռնկմանը»:
«Ռուսաստանը Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված կարևոր քայլեր է արել: Հայ-ադրբեջանական ուժերի միջև ապրիլյան պատերազմի օրերին, Ռուսաստանի ջանքերի արդյունքում, հրադադարի ռեժիմ հաստատվեց».ավելացրել է Սերգեյ Ժելեզնյակը:
Նա նշել է.«Ես վստահ եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում առողջ դատողության տեր քաղաքական գործիչները գիտեն, որ նման հակամարտություններն, առանց բացառության, պետք է կարգավորվեն քաղաքական ու խաղաղ ճանապարհներով»:
Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի մտահոգության մասին Ժելեզնյակն ասել է.«Միացյալ զորախումն ունենալու է պաշտպանական պարտականություն: Զորախմբի ստեղծման միակ նպատակն է արտերկրում Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովումը: Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի դեմ հարձակում չլինելու դեպքում, այդ ուժերի ծառայությանը դիմելու անհրաժեշտություն չի լինելու»:
«Իսկանդեր» ռուսական հրթիռային համակարգը Հայաստանին հանձնելու մասին Պետդումայի ավագ անդամն ասել է.«Գլխավոր խնդիրն այն չէ, թե ի՞նչ զենք է վաճառվում: Ռուսաստանը ռազմական ու տեխնիկական համագործակցություն ունի աշխարհի շատ երկրների հետ: Բոլորը գիտեն, որ զենքերն ինքնուրույն չեն կրակում: Դա անում են մարդիկ»:
Ժելեզնյակի խոսքերով՝ ՌԴ-ը և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ ԱՊՀ երկրների ՀԱՊԿ-ի շրջանակում շեշտում է, որ առկա հակամարտությունները պետք է դադարեցնել և խնդիրները կարգավորել քաղաքական ճանապարհով:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02