ՍՊԾ դիտացանցը հունվարի 1-ից մինչև 11-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղստաֆա (Աղստև) քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք: Մյուս չորս երկրաշարժերի ուժգնություններն էպիկենրոնային գոտիներում կազմել են 3 բալ: Դրանցից երկուսը գրանցվել են Իրանում, հունվարի 2-ին Մարանդ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 2.6 մագնիտուդով, իսկ 7-ին Թավրիզ քաղաքից 61 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 2.4 մագնիտուդով: Հունվարի 3-ին Վրաստանում գրանցված 2.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Բորժոմի քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը նույն մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Վան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Հունվարի 2-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Ֆիջի կղզիների ափամերձ տարածքում: Հունվարի 4-ին նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ: Վերջինիս հետևանքով հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին, որն որոշ ժամանակ անց հերքվել է: Սեյսմիկ իրադարձություններից մյուս երկուսն էլ գրանցվել են հունվարի 10-ին, 7.3 մագնիտուդով՝ Ֆիլիպինների Տաբիաուն քաղաքից 188 կմ դեպի հարավ-արևելք, և 6.3 մագնիտուդով՝ Սողոմոնյան կղզիների Կիրակիրա քաղաքից 104 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Հունվարի 3-ին 5.6 մագնիտուդով Հնդկաստան-Բանգլադեշ սահմանային գոտում՝ Ամբասա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում և Բանգլադեշի սահմանամերձ տարածքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավերվել են մոտ հարյուր շինություն: Երկրաշարժը սողանքի առաջացման պատճառ է դարձել:
Հունվարի 6-ին Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի մայրաքաղաք Շիրազից 170 կմ դեպի հարավ գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել ևս 4-ը:
09:52
09:36
09:15
09:00
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
15:43 19.04.26
15:03 19.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44